ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

«ԵՐԵՎԱՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»

«ԵՐԵՎԱՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»
04.11.2011 | 00:00

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆ
(Երևանի փոխքաղաքապետ)

-Պարոն Արեյան, Դուք «նստել» եք «նէպի օրոք, Ալեքսանդր 1-ի և Նիկոլայի օրոք»: Ո՞րն է հավերժ փոխքաղաքապետ մնալու գաղտնիքը:
-Շատ պարզ՝ ես կատարում եմ Երևանի քաղաքապետի հանձնարարությունները: Նշանակվում եմ քաղաքապետի ներկայացմամբ, կատարում նրա տված հանձնարարականները:
-Նույն աշխատաոճը շարունակելու եք նաև Տարոն Մարգարյանի՞ օրոք:
-Ավելի մեծ պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ:
-Տարոն Մարգարյանի առաջադրման ՀՀԿ-ի որոշումն ինչպե՞ս եք գնահատում:
-Շատ դրական: Տարոն Մարգարյանն այս համակարգի ծնունդն է, շատ լավ տիրապետում է տեղական ինքնակառավարման ողջ ինստիտուտին՝ օրենսդրությամբ և մեխանիզմով: Փայլուն գիտի Երևան քաղաքը, եղել է և՛ համայնքի ղեկավար, և՛ քաղաքապետի առաջին տեղակալ: Այնպես որ, Երևանը ղեկավարելու առումով Տարոն Մարգարյանը ոչ մի խնդիր չունի: Մյուս կողմից էլ, մեր ողջ թիմը համախմբված է նրա շուրջը, ծրագրերը շարունակական են, որևէ ծրագիր չի ընդհատվի: Նախապատրաստվում ենք 2012-ի բյուջեի քննարկմանը: Կոլեկտիվի աշխատանքը շարունակական բնույթ է կրում, որևէ խաթարում կամ շեղում չունենք, գումարած դրան, իբրև կուսակից, քաղաքական ողջ պատասխանատվությամբ համախմբված ենք նրա շուրջը:
-Սակայն խոսակցություններ կան, որ արդեն իսկ կադրային ջարդ է սկսվել: Այդպե՞ս է:
-Տարոն Մարգարյանը նման որևէ քայլ չի արել:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ