-
29.06.2012|
17:59
Ընթացիկ տարում հանրապետությունից արտահանված թարմ պտուղբանջարեղենի ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
-
29.06.2012|
15:50
Այսօր հունիսի 29-ին Դիլիջանում կայացավ «Հայ-վրացական ֆինանսական շուկաների» առաջին համաժողովը։
-
28.06.2012|
12:44
ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի համապատասխան ծառայությունները ստուգումներ են անցկացնում աշխարհի մի շարք խոշոր բանկերում, որոնք կասկածվում են միջբանկային վարկավորման գործարքներում մեքենայություններ կատարելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ բանկերի թվում են Citigroup-ը, JP Morgan-ը և Deutsche Bank-ը:
-
27.06.2012|
17:45
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ), որի գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսական արտադրողականությանն ու համաշխարհային տնտեսության զարգացմանը, Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 1993 թվականի նոյեմբերից:
-
27.06.2012|
13:56
Ելույթ ունենալով Ստամբուլում ՍԾՏՀ 20-ամյակին նվիրված սամմիթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տարեվերջին կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին` վերականգնելով Մետաքսի ճանապարհը։
-
26.06.2012|
13:38
Հունիսի 26-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջեւ, ներկայումս 345 մլն խմ է:
-
26.06.2012|
00:56
«Այս տարվա գարունը նպաստավոր էր հատկապես պտղատու ծառատեսակների համար, քանի որ սկսվեց մթնոլորտային օդի աստիճանական տաքացումով, առանց ցրտահարությունների և օդի հարաբերական ցածր խոնավությամբ, շնորհիվ դրա բույսերի վեգետացիան և հետագա աճը նորմալ ընթացան, իսկ սնկային հիվանդությունները բուռն զարգացում չապրեցին»:
-
25.06.2012|
13:28
Եվրագոտու չորս խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի ղեկավարները տնտեսական աճը խթանելու նպատակով միջոցառումների փաթեթ են ընդունել 130 միլիարդ եվրո գումարով (ՀՆԱ-ի 1 տոկոսը):
-
24.06.2012|
10:57
Հունիսի 25-ից շրջանառության մեջ կմտնեն 2012 թվականի թողարկման` 5 հազար, 10 հազար և 20 հազար դրամ անվանական արժեքներով Հայաստանի Հանրապետության նոր թղթադրամները:
-
22.06.2012|
17:20
Հանրապետության շուկաներում հունիսի 18-20-ին անցկացրած ուսումնասիրությունների ընթացքում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ: