Երեկվանից գլուխ եմ կոտրում, թե ինչո՞ւ պիտի դրան ասեին՝ թուրք։ Մտքովս հազար բան ա անցնում։ Երևի նկատի են ունեցել, որ փայլուն արտաքին քաղաքականություն ա իրականացնում։ Չէ՞ որ թուրքերը լավ դիվանագետներ են։
Ընդամենը սեպտեմբերին տվել ենք 200-ից ավելի զոհ, ունենք չվերադարձված դիեր, իշխանությունն անամոթաբար գնում է Քաթար՝ ֆուտբոլ նայելու, օր ու մեջ ամենաթանկ ռեստորաններում հարսանիքի է։
Ռուս խաղաղապահներին մեղադրելուց առաջ պետք է հասկանալ, որ նրանց մեկ չհաշվարկված քայլից կարող է պայթել նոր՝ ավելի արյունալի ու կործանարար պատերազմ, որից հաստատ անմասն չեն լինի Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան:
Նա, ով պատերազմ է ուզում Ադրբեջանի հետ, խելագար է ու արկածախնդիր։ Նա, ով չի ուզում նկատել, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է սանձազերծում, ինքնախաբեությամբ է զբաղված։
Մի խումբ ադրբեջանցիներ (այս անգամ էլ էկոակտիվիստներն ու բլոգերները) այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը։
Ձեր՝ ֆուտբոլային ու եվրատեսիլյան ուրախ տրամադրությունները փոքր-ինչ տհաճ տեղեկատվությամբ խաթարեմ ու ասեմ, որ Արցախում անասելի արագ տեմպերով իրադարձություններ են զարգանում:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...