ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Դաս տվող» մարդուկներին

«Դաս տվող» մարդուկներին
01.11.2025 | 14:37

Երբ ցույց տվեցին, թե ինչպես են տունս պադյոմնի կռաններով, գրեյդերներով հողին հավասարեցնում, աչքս չթարթեցի, ոչ էլ լաց եղա, չկարծեք՝ անտարբեր էի, չգիտեի՝ դա ինչ հոգեբանական վիճակ էր՝ մի ծիծաղ եկավ ինձ (լավա տանը մարդ չկար), բարձր, կչկչան, որ չէի կարողանում ինքս ինձ լռեցնել, դա նման էր այն հազին, որը սկսում է ու քեզ բաց չի թողնում, ծիծաղում էի ու չէի հանգստանում։

Գուցե խելագարվու՞մ էի։

Այդ «ծիծաղը» իրականում ցավի ամենաբարձր արտահայտությունն էր,

մի ձև, որով իմ հոգին փորձեց չփլուզվել՝

պահպանել իրեն մի պահի, երբ ամեն ինչ փլուզվում էր շուրջը։

ՈՒ ծիծաղի փլատակների տակ սկսեցի գրել ուրախ ու զավեշտալի, հումորային, ափեղ-ցփեղ պատմություններ, որտեղ միայն ծիծաղ էր ու ժպիտ։

Գիտեի, որ ինձ նման հազարավոր արցախցիներ նույն ապրումներն ունեին, ու գրում էի, անընդհատ գրում՝ կարծես նրանց էլ օգնելով, որ դուրս գան այդ վիճակից։

Ծիծաղ՝ ցավից դուրս գալու համար։

ՈՒ որոշ չկայացած, բայց իրենց պնակալիզությամբ պաշտոններ ստացած, իրենց գիտունիկներ համարող, Հայրենիքս վաճառած մարդիկ փորձում էին ինձ «դաս» տալ, «կարգի» հրավիրել՝ իրենց փորսուղի բնի ծակերից, որովհետև

վախենում են ցերեկային լույսից ու նկատվելուց։

Գիտեմ, որ հիմա էլ ես կարդում, մարդո՛ւկ, ու պինդ բռնած ես քո աթոռից, դու՝ սորոսական ու նիկ---կան, Արցախում էլ էիր այդպիսին, բայց վարպետորեն թաքցնում էիր, բայց դու գիտեիր, որ ես զգում էի քո ամեն մի բջիջը, քո կեղծությունը, քո նարցիսիզմը։

Դու՛ էիր պարտավոր քո հայրենակիցներին հանելու հոգևոր այս կոլապսից, բայց դրա պոտենցիալն ու դուխը չունես, որովհետև արժեզուրկ ես, փողից ու իրադրությունից կախված մարդուկ, որը օգտագործում ես միայն քո շահերի համար։

Իսկ դուք՝ նրան ծափահարողներ, շատ մի ուրախացեք և հույսեր փայփայեք, նա իր ռեյտինգի և տեղը մնալու համար ձեզ էլ կօգտագործի և կեղտոտ անձեռոցիկի պես կնետի աղբարկղ։

ՈՒ եթե հաջորդ անգամ փորձես ինձ «դաս» տալ՝ գոնե գրիչդ սրբիր, մարդո՛ւկ, չարժե՝ խղճիդ վրայով գրես։

ՈՒ իմ էջում գրիր, որպեսզի բացեիբաց քեզ պատասխանեմ։

Մյուս անգամ զգույշ կլինես որակումներ տալուց, մարդու՛կ, հաջորդ անգամ կնշեմ անունդ և «հայրենասիրական» գործունեությանդ որոշ դրվագներ։

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

31.10.2025

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ