Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

«Հարևան երկրներում աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի վրա»

«Հարևան երկրներում աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի վրա»
26.02.2013 | 17:23

«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ հարևան երկրներում աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի վրա: «Վերցնենք Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող շրջապատը: Ադրբեջան: Այստեղ սկսում են զարգանալ խորքային պրոցեսներ: Հակաիշխանական գործողություններ են սկսվում այնպիսի շրջաններում, որոնք, կարծես թե, չպիտի կապ ունենան Հայաստանի հետ: Մինչդեռ այդպես չէ: Սկսվում են հալածանքներ հայտնի գրողների, ընդդիմության դեմ: Խորքային գործընթացներ են սկսվում այն շրջաններում, որտեղ թուրք չկա, ապրում են այլազգիներ՝ պարսկախոս բնակչություն: Ադրբեջանը մոտենում է այն ներքաղաքական ապակայունացմանը, որի մեջ բոլոր հարևանները պետք է ձուկ որսան, այդ թվում նաև մենք: Այս ամենը շատ ու շատ բաների մասին է խոսում»,-նկատեց քաղաքագետը: Վրաստանում, բանախոսի խոսքով, իշխանափոխութուն եղավ կիսով չափ: «Աշնանը պատրաստվում են նախագահի ընտրություններին: Օդի մեջ կրակում են, որ աբխազական երկաթգիծ է բացվում, ինչը շատ ձեռնտու է Հայաստանի համար: Բացի այդ, նոր վարչակարգը ծրագրում է քայլերի նոր շարք, որը կարող է մերձեցնել հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ»,-դիտարկեց Ս.Շաքարյանցը:
Ինչ վերաբերում է Թուրքիային,այստեղ, ըստ բանախոսի, զարգանում և խորանում է հայության համար բավականին վտանգավոր գործընթաց: Ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանը դառնում է շատ խոշոր ներքաղաքական խաղացող, ում հետ բանակցում են Թուրքիայի հատուկ ծառայություները: Այսինքն, շատ հնարավոր է, որ Աբդուլլահ Օջալանը դառնա Թուրքիայի նախագահ: Քաղաքագետը նկատեց, որ Օջալանի` Թուրքիայի նախագահ դառնալու դեպքում, Հայաստանը չի իմանա, թե ում հետ խոսի Ցեղասպանության ու Արևմտյան Հայաստանի տարածքների հարցերով, քանի որ թուրքերը կասեն՝ մենք էլ էս երկրի տերը չենք, քրդերն էլ 1915 թվին գոյություն չեն ունեցել: Փաստորեն, հարցը կհայտնվի օդից կախված վիճակում: Հաջորդը Իրանն է: «Մեծ հաշվով, մեր դեմ խնդիրներ չի հարուցում, սակայն Իրանը ևս այսօր մոտենում է նախագահական ընտրություններին, որտեղ երկու թեկնածու կա, երկուսն էլ նախկին ԱԳ նախարարներ են, որոնցից մեկը Ալի Աքբար Վիլայեթն է, ում ընտրվելու դեպքում դժվար կլինի բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար:Վերջին մեկուկես ամսվա ընթացքում գրեթե ամեն շաբաթ ցույց է տալիս մի նորույթ ու ասում՝ ես սա ունեմ, նա ունեմ և հասկացնում, որ ինքը ռազմականապես գնալով ավելի է ուժեղանում»,-ասաց քաղաքագետը, հավելելով, որ Իրանի դեմ կիրառվելիք ցանկացած գործողություն չի կարող մեզ վրա ազդեցություն չունենալ: Այս չորս պետությունների գործոնն էլ բարդացնում է իրավիճակը Հայաստանի շուրջ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Իմ դաշտի օդից ոչ մի տեղ չկա

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել