Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
24.01.2014 | 00:40

...թե Քոչարյանի ակտիվացումը անակնկալ է եղել քաղաքական խաղացողների, իշխանության, այդ թվում և` Քոչարյանի թիմակիցների համար` ժամանակային առումով: Այն, որ մինչև 2018-ը Քոչարյանը պետք է ակտիվանար, բոլորը գիտեին ու սպասում էին, բայց որ այսքան շուտ ու այսքան ագրեսիվ, փոքր-ինչ անսպասելի էր: Հիշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերադարձի ողջ մարտավարությունը կառուցել էր հենց անակնկալների վրա, ինչը նրա դեպքում մեծ հաջողություն ունեցավ: Ինչպես կլինի Քոչարյանի դեպքում, դեռ հայտնի չէ, սակայն սկիզբն առանձնապես խոստումնալից չէր:

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ