Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
04.02.2014 | 00:15

...թե երեկ խորհրդարանում ստեղծված իրավիճակը մեծ փորձարկման սկիզբն էր, որով ոչ միայն կարևորվում էր խորհրդարանը յուր նախագահով, ում վերջին շրջանում նախագահական նստավայրը սկսել է ահավոր անտեսել, այլև փորձ էր արվում ցույց տալու Սերժ Սարգսյանին, որ խաղաքարտերը խորհրդարանում ինչ-որ իքս պահի կարող են այնպես անկանխատեսելիորեն խառնվել, որ իրավիճակը դառնա անվերահսկելի: Ասում են նաև, թե այս փորձարկումը մոդերացնում է խորհրդարանից դուրս գտնվող մոդերատորը:

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ