ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Օբաման ավիահարվածներ կհասցնի ահաբեկիչների դիրքերին Սիրիայում

Օբաման ավիահարվածներ կհասցնի ահաբեկիչների դիրքերին Սիրիայում
11.09.2014 | 12:22

Բարաք Օբաման առանց տատանվելու ավիահարվածներ կհասցնի «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Սիրիայում: Այս մասին հայտարարել է ինքը՝ ԱՄՆ-ի նախագահը: Վերջինս ասել է, թե նրանք, ովքեր սպառնում են ԱՄՆ-ի անվտանգությանը, ոչ մի տեղ չեն կարող ապաստան գտնել: «Մենք կհետևենք երկրին սպառնացող ահաբեկիչներին, որտեղ էլ նրանք գտնվեն: Դա նշանակում է, որ ես առանց տատանվելու կսկսեմ գործողություններն ընդդեմ «Իսլամական պետության» ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում», -ասել է Բարաք Օբաման՝ ԱՄ-իՆ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի մեջ:

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ