ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Թևակոխել է իր իշխանության ամենախոցելի և տուրբուլենտ փուլ, որը կոչվում է ներքին քաղաքական ճգնաժամ

Թևակոխել է իր իշխանության ամենախոցելի և տուրբուլենտ փուլ,  որը կոչվում է ներքին քաղաքական ճգնաժամ
17.12.2024 | 12:21

Մինչ շատերը (այդ թվում՝ ընդդիմադիր որոշ շրջանակներ) շարունակում են համառությամբ խոսել Փաշինյանի իշխանության ամրության և առայժմ անայլընտրանքության մասին և այդ մեթոդով նաև որոշ հիմնավորումներ տալով իրենց քաղաքական գործելաոճին, շարունակում եմ հիմնավորել և պնդել, որ, ինչպես յուրաքանչյուր կիսաավտոկրատ լիդեր, Փաշինյանը նույնպես թևակոխել է իր իշխանության ամենախոցելի և տուրբուլենտ փուլ: Այս փուլում նա բախվել է իր համակարգի, իր կոնցեպտների, մանիպուլյացիաների սպառման և վերարտադրության սնանկության հետ, որը կոչվում է ներքին քաղաքական ճգնաժամ:

Այս երևույթը ներքին կոնյուկտուրային խոտանների ու անորակ համակարգի արդյունք է, ոչ թե արտաքին հանրային մտածողության կառավարման և մանիպուլյացիայի ենթակա օրակարգ: Սա է նաև պատճառը, որ էստեղ՝ ներքին փակ համակարգի դեֆեկտները նույն գործիքներով շտկել չի հաջողվում: Ավտոկրատներին դա հաջողվում է, երբ նրանք ունեն որակյալ և էֆեկտիվ բյուրոկրատական համակարգ և շահերով փոխկապակցված քաղաքական թիմ: Փաշինյանի պարագայում ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը պարզապես գոյություն չունեն: Վարչաբյուրոկրատական համակարգը մղոններով հեռու է պրոֆեսիոնալիզմից, իսկ քաղաքական թիմն ավելի հակադրվող շահեր ունի, քան՝ փոխկապակցված:

Որքան Փաշինյանը փորձում է կոծկել իր կադրային, պատգամավորական հենարանում և համակարգում տեղ գտած, գտնող և դեռ գտնվելիք խորը դեֆեկտներն ու մեծ հաշվով դեֆորմացիաները հանրային աչքերից ու ականջներից, դրանք ավելի մեծ թափով են դառնում ակնառու և տեսանելի: Որքան փորձում է բացառել արտահոսքերն այդ դեֆորմացված համակարգի խոտանների մասին, այդքան շատանում են արտահոսքեր տվողները ներքին համակարգի, նիստերի, թիմի ներքին ահերի ու վախերի, գզվռտոցի մասին: Այդ փակ համակարգում հավաքված գազն այն աստիճանի է խտացված, որ Փաշինյանը ստիպված է այլևս ռեպրեսիվ մեթոդներով զսպել պայթյունը, որը կարող է քանդուքարափ անել ողջ կոնյուկտուրան, և ձնագնդի էֆեկտն այլևս կանգնեցնել հնարավոր չլինի:

Բնական է, որ սեփական ընտրազանգվածի զբաղեցման համար Փաշինյանի որդեգրած վլոգեր, բլոգեր իմիջը կարճաժամկետ էֆեկտ ունի, իսկ նրա ընտրազանգվածը վլոգեր, բլոգերի և էպոտաժի ավելի տաղանդավոր հասցե ունի, որին Փաշինյանը երբեք չի հասնի ո՛չ կատարողականով, և ո՛չ էլ տաղանդով: Կարճաժամկետ կտրվածքով նրա այսպիսի դերակատարությունը սկզբում է հետաքրքիր, իսկ հետո դառնում է հոգնեցնող, իսկ ավելի ուշ՝ վանող, քանի որ կոնտենտը նույնական է, որքան էլ մեջը չափավոր էպոտաժ մտնի:

Արդյունքում Փաշինյանը կանգնած է հետևյալ ռեբուսի առջև՝ գնալ արտահերթի՞ այս թիմով ու ռեսուրսով, թե՞ նոր կադրային և մարդկային ռեսուրսի ներգրավմամբ զբաղվել, մինչ գան հերթական ընտրությունները: Այս երկընտրանքի դեֆեկտները նա ևս հստակ հասկանում է և լուծում չի գտնում: Սա է նաև նրա մեդիաակտիվության հիմնական պատճառն ու իր ուսերի վրա իր վերարտադրության մեծ բեռը վերցնելու կոնցեպտը:

Համոզված եմ, որ այս ճգնաժամը նրան լուծել չի հաջողվելու՝ առանց ավելի կարծր ավտորիտար համակարգ ստեղծելու: Համոզված եմ, որ այդ կարծր ավտորիտար համակարգը կառավարելի պահել ևս չի կարողանալու, որովհետև իր բնույթով և կառավարելիության տեսակյունից դա բարդագույն համակարգ է, ինչի ռեսուրսը, ինչպես նշեցի վերևում, նա չունի:

Միակ լուծումը, որը նա գտել է իշխանության երկարաձգման համար, դա տոտալիտար աղանդի կառավարման մեթոդաբանությամբ տոտալիտար քաղաքական աղանդավորականության հիմնումն է, ինչն անելու հենց սկզբում արդեն բախվել է խորը խնդիրների:

P.S. Խոփդ մի ուրիշ քարի է դեմ առել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ