Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Սա Երևանի «նորացված» տրանսպորտն է

Սա Երևանի «նորացված» տրանսպորտն է
13.02.2025 | 05:39

Այս տրոլեյբուսն, ամենայն հավանականությամբ, արտադրվել է մինչև 1982 թվականը Սարատովի մարզի Էնգելսկ քաղաքի Ուրիցկու անվան գործարանում:

ԽՍՀՄ-ի տարիներին այս տրոլեյբուսով երթևեկությունն արժեր 4 կոպեկ:

Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ն այս նույն տրոլեյբուսով երթևեկության համար անհրաժեշտ էր վճարել 50, այժմ` 150 ՀՀ դրամ:

Սա Երևանի «նորացված» տրանսպորտն է:

Շնորհակալություն ԽՍՀՄ-ին, կներեք, Ավինյան Տիգրանին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4406

Մեկնաբանություններ