Սիրելի զինվորներս
Երբ օտարներ կփորձեին անվանարկել հայ զինվորին արժանապատվությունը, դուք ձեր քաջությամբ, գործերով և հաղթանակներով արհամարհեցիք
զանոնք, բարձր պահեցիք հայ ցեղին արժանապատվությունը: Դուք կրցաք պարտության մատնել թշնամին և հիացում հրավիրեցիք ձեզ վրա, որովհետև գիտեիք
նվիրվիլ ու ծառայել հայրենիքին և անոր ազատության: Մեծ համբերությամբ կրեցիք չարչարանքները և մեծ հավատքով տարիք ձեզի հանձնված գործը։ Ես չլսեցի տրտունջի որևէ բառ, ցավի որևէ արտահայտություն: Մերկ էիք, անոթի էիք և այդպես մնացիք օրերով: Ձմռան ցուրտը, բուքն ու քամին, ձյունն ու անձրևը ծեծեցին ձեզի, կարկուտը հարվածեց, բայց դուք արհամարհեցիք, ինչպես թշնամիին գնդակները:
Ձեր այս կեցվածքը քաջալերեց զիս, ուրախացուց սիրտս, և մենք կրցանք շահիլ փառավոր հաղթանակներ:
Սիրելի զինվորներս, սա մեկ քանի տողերս իբր հարգանքի ու գնահատանքի
նշան կթողում որպես կտակ և սրտաձոն ապրողներուդ և իբր տապանաքար անթաղ ու անշիրիմ զինվորներուն։
ԱՆԴՐԱՆԻԿ
Ֆրեզնո, հունիսի 18, 1924թ.
Armtumar-Արմտումար-ի ՖԲ էջից