ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ստվերային դաշտը կրճատվե՞լ է

Ստվերային դաշտը կրճատվե՞լ է
23.01.2014 | 16:07

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական տարեսկզբյան խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ամփոփել է համակարգի 2013 թվականի գործունեությունը, անդրադարձել այս տարվա գերակա ուղղություններին և առաջնահերթ միջոցառումներին:

«Բժշկական ծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը, առողջ ապրելակերպի խթանումը, ինչպես նաև առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումները լինելու են այն հիմքը, գրավականը, որով առաջնորդվելու ենք 2014 թվականին»,- նշել է Դերենիկ Դումանյանը:

Ինչպես հաղորդում են նախարարությունից, ոլորտ առ ոլորտ ամփոփելով նախորդ տարվա գործունեությունը` նախարարն ընդգծել է կատարված աշխատանքների արդյունավետությունը և ձեռքբերածը պահպանելու կարևորությունը:

Առողջապահական համակարգի արդիականացման և բարեփոխման ծրագրերի շրջանակներում նախարարն առանձնացրել է տարածքների համաչափ զարգացումը` մարզային բժշկական հաստատությունների կառուցման, վերանորոգման, վերազինման, կադրային հագեցվածության տեսանկյունից, ինչպես նաև կարևորել է 2013-ին մարզեր ուղղված ֆինանսական միջոցների աճը:

«Առանձնահատուկ ուզում եմ նշել ստվերային դաշտի կրճատմանը, տարածքների համաչափ զարգացմանը, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումները: 2013 թվականի կարևոր ձեռքբերում եմ համարում նորածնային, ինչպես նաև մայրական մահացության ցուցանիշի կրճատումը»,- ասել է նախարարը:

Դերենիկ Դումանյանը հատկապես առաջնահերթ է համարել առողջ ապրելակերպի շրջանակներում ծխախոտի դեմ պայքարը հնարավոր բոլոր միջոցներով` կոչ անելով յուրաքանչյուրին օրինակ ծառայել այդ կարևոր գործում:

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ