-
25.02.2013|
14:41
Ընտրությունների օրը բավականին հետաքրքիր դեպք է գրանցվել Սյունիքի մարզի Բայանդուր գյուղում: Գյուղի դպրոցը նաև ընտրական տեղամաս է: Տնօրենին կանչել են հիվանդանոց, թե Ձեր դուստրը (նա սովորում է ավագ դպրոցի վերջին դասարանում) լավ չի զգում իրեն: Տնօրենը գնացել է հիվանդանոց, այնտեղ նրան ասել են` Ձեր դուստրը ծննդաբերում է:
-
25.02.2013|
13:07
Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությունը
Այս տարի լավագույն ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգո» ֆիլմը:
Լավագույն ֆիլմի հավակնորդներին թվարկել են դերասան Ջեկ Նիքըլսոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման (Սպիտակ տնից կապի միջոցով): Հաղթող ֆիլմի անունը հայտնել է Միշել Օբաման:
-
25.02.2013|
11:38
Այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Բողոքի գործողության մասնակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք` ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին` համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։
-
25.02.2013|
11:06
Լոս Անջելեսում 85-րդ անգամ անցկացվեց ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Կինոքննադատները հոբելյանական այս մրցանակաբաշխությունն անվանել են վերջին տարիներին ամենաանկանխատեսելին։ Արարողությունը վարում է կինոսցենարիստ, ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը։
-
24.02.2013|
15:03
Չինաստանն ավարտում է ամանորյա տոնակատարությունները` Լապտերների տոնով, որ հավատարմության ու հիշատակի խորհրդանիշ է նաև: Նրանք այսօր անպայման կճաշակեն յուանսյո` բրնձե բլիթ` ալյուրի և շաքարի փոշով պատրաստված, որ խորհրդանիշն է քաղցր կյանքի:
-
23.02.2013|
18:36
Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդը, քննարկելով 18.02.2013թ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով ժողովրդի արդարացի ցասումը, որոշել է՝ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը ողջունում է ժողովրդական շարժումը` և իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին:
-
23.02.2013|
18:35
Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:
-
23.02.2013|
18:24
«ՀՀՇ-ի անդամների 95 տոկոսն ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»,-այս «բացահայտումը» Լևոն Տեր-Պետրոսյանինն է, ով ՀՀՇ համագումարում բառացիորեն ու փաստացիորեն ոչնչացրեց իրեն ծնած-սնած-փայփայած-մեծարած-գլխին դրած մայր-կուսակցությունը:
-
23.02.2013|
17:11
ՀՀՇ այլևս գոյւթյուն չունի, այն վերանվանվելու է ՀԱԿ: Այս հարցն էր ՀՀՇ համագումարի այսօրվա բուռն քննարկման թեման: Հին ՀՀՇ-ականները բացատրություններ էին պահանջում այս քայլը նախաձեռնողներից: «Մենք արհեստական գործ չենք անում, այս կուսակցությունը, որ ուզում ենք ստեղծել, այն մարդկանց կուսակցությունն է, որոնց համատեղում է հինգ տարիների պայքարը:
-
23.02.2013|
15:19
Վանաձորի հանրապետական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»: