Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պայթյուն Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա

Պայթյուն Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա
30.05.2012 | 01:13

Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում պայթել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» թերթը: Պայթյունի պատճառները դեռևս չեն պարզվել:
Պայթյունից հետո գազատարում հրդեհ է բռնկվել: Պայթյունի հարվածային ալիքը Սարիղամիշում կոտրել է բազմաթիվ տների ապակիներ: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու իրավապահները: Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում դադարեցվել է գազի մատակարարումը, ինչից հետո այն հաջողվել է մարել:
Չի բացառվում, որ պայթյունը կարող է կազմակերպված լինել ահաբեկիչների կողմից: Մասնավորապես նշվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK):

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ