Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Samsung-ը 144 մեգապիքսել տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Samsung-ը 144 մեգապիքսել տեսախցիկով սմարթֆոն կթողարկի
17.12.2019 | 13:05

Հարավկորեկան Samsung ընկերությունը պատրաստվում է 144 պիքսել կետայնությամբ սմարթֆոն թողարկել: Այս մասին գրում է Ice Universe լրատվականը:


«Ընկերությունը մտադիր է նոր տեխնոլոգիա կիրառել ու առավել կատարելագործված, բարձր կետայնությամբ տեսախցիկներ ստեղծել: Ծրագրի հեղինակները վստահ են՝ ընկերությունը պետք է ուժերը կենտրոնացնի 144 մեգապիքսել տեսախցիկի մշակման վրա»,- գրում է աղբյուրը:

Դիտվել է՝ 8027

Մեկնաբանություններ