Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինչու «WikiLeaks»-ին անտեսեցին

Ինչու «WikiLeaks»-ին անտեսեցին
23.01.2020 | 16:19

Նախօրեին «Իմ ձայնը» նախագիծը հանրության ուշադրությանն է ներկայացրել 2008-ի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների մասին «WikiLeaks»-ի գաղտազերծած հերթական փաստաթղթերը, որտեղ ամերիկյան դիվանագիտական աղբյուրները բավական ուշագրավ տեսակետներ և գնահատականներ են հայտնում այդ շրջանի իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն այս գաղտնազերծումը չարժանացավ հանրային լայն քննարկման, հավանաբար այն պատճառով, որ այնտեղ կային այսօրվա իշխանություններին բավական տհաճ ձևակերպումներ, դրա համար խնամքով անտեսվեց այդ փաստաթուղթը։ Զորօրինակ․ «ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպությունների, ներկայացնում են ձերբակալվածներին և նշում, որ իշխանությունները փորձում են գտնել և ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին։ Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների»։ Այս գաղտնազերծումն հետաքրքիր երանգներ է ստանում Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ընթացող դատավորության ֆոնին։ Սակայն եթե մեր իշխանությունները փորձում են ամեն տեղից տեղեկություններ հավաքել ու շատ հին քրեական գործեր վերաթարմացնել, գուցե արժե նաև այս գաղտնազերծման տվյալներն էլ այդ գործի քննության մեջ ներառեն ու դրանց հավաստիությունն էլ ճշտեն։
Եթե պարզեն, որ ամերիկացիներն էլ են սխալ տեղեկություններ հաղորդել ու նախկին «թալանչի, կոռուպացված» իշխանությունների «սազի» տակ են պարել, թող այդպես էլ ասեն, հասարակությունն էլ իմանա։ Այլապես ստացվում է՝ ընտրողաբար են այս կամ այն գործի հետ կապված նյութերը հավաքագրում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 11391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ