Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջն արգելափակել են

Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջն արգելափակել են
28.11.2012 | 15:05

Այսօր` կեսօրին մոտ, արգելափակել են «Իրատես de facto» թերթի քաղաքական վերլուծաբան Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջը: ՖԲ-ի պաշտոնական իրազեկման համաձայն` օգտատիրոջ «աքաունթի» անվտանգությունն ապահովելու նկատառումով: Իսկ թե ինչու է մեր գործընկերոջ «աքաունթը» հայտնվել «վտանգի» տակ, նրա ֆեյսբուքյան ընկերները, կարծում եմ, լավ էլ գլխի են ընկնում: Միանգամայն ճիշտ եք` քաղաքական այն ուժի թեթև ձեռքով, որի խոհանոցն այդքան լավ գիտի Կարմենը և իր իմացածը փոխանցում է թե տպագիր, թե էլեկտրոնային լրատվամիջոցներով` ներառյալ ֆեյսբուքը: Ինչևէ: Կարծում ենք` Կարմենը շուտով նոր էջ կբացի` վեբ-տարածքի իր հատվածը լցնելով քաղաքական դաշտը «վարող-ցանող» ստատուսներով:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ