Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

ՀԱԿ-ը «մաղվում» է

ՀԱԿ-ը «մաղվում» է
12.02.2013 | 00:28

ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ, չի բացառվում, որ կոնգրեսում սկսված գործընթացները դուրս գան Տեր-Պետրոսյանի և իր ֆավորիտների վերահսկողությունից, որովհետև կրքերն առավել քան շիկացած են այստեղ` բոլոր ուղղություններով:
Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը փորձում է գտնել ոսկե միջինը` «հա՛մ կույս մնալու, հա՛մ հաճույք ստանալու» բանաձևումով` ստեղծել և՛ ՀԱԿ կուսակցություն, և՛ չքայքայել ՀԱԿ-ը, որպես կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների միություն, այնուհանդերձ, թե՛ ՀՀՇ-ում, թե՛ «Արմատում», թե՛ ՀԱԿ մնացյալ կառույցներում սցենարներ են մշակվում բուն համագումարի օրը վերմակն իրենց վրա քաշելու ուղղությամբ: Իսկ եթե այնպես ստացվի, որ կուսակցությունը ձևվի Զուրաբյանի «հագով», ապա ՀՀՇ-ի մի մասը կգնա Արարատ Զուրաբյանի հետևից, մյուս մասը «Ազատ դեմոկրատներ» կմտնի, երրորդ մասն էլ կգնա դեպ «Այլընտրանք», այսինքն` Նիկոլ, իսկ «Արմատից» շատերը` դեպ Բագրատյան:
Էլ չենք ասում, որ զուգահեռաբար մշակվում է «թեզ», որով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին և Աշոտ Սարգսյանին խաղից վերջնականապես հանելու սցենարը կգործի` «ազատելով իրենց պայքարը նման մարդկանցից»` պնդում են ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ