ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ի՞նչ կապ ունի Աշոտյանը Անդրիասի անալիզների հետ

Ի՞նչ կապ ունի Աշոտյանը Անդրիասի անալիզների հետ
12.02.2013 | 13:26

Այս ընտրությունները «էկզոտիկ» անվանվելու հայտը միանշանակ կարելի է բավարարված համարել: Նույնիսկ Սերժ Սարգսյանն է փոխակերպված, ՀՀԿ-երեն ասած` տրանսֆորմացված ներկայանում: Մի դեպքում` «ինքնաբուխ», մյուս դեպքում`արդեն թույլ տված բացը փորձելով նույնպես տրանսֆորմացնել` ժողովրդական բառ ու բանի կիրառմամբ:
Թողնենք Րաֆֆու «շրթունքները ճաքեն» Ղարաբաղի մասին խոսելիս, մենք դառնանք Պարույրից հետո երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Անդրիասին. երեկ պարզվեց` կորել են նրա անալիզները: Արյան: Իրենց վստահված լաբորատորիայից եկել, վերցրել են այդ անալիզները, կիսել, կեսը տվել են առողջապահության նախարարությանը, կեսը իրենց հետ տարել են:
Եվ քանի որ Անդրիասը, ի զարմանս շատերի, անչափ առույգ է քսաներկու օրվա իր ծոմապահության ընթացքում, ինչը բոլորիս համար է տարօրինակ, մենք փորձեցինք առողջապահության նախարարությունից ճշտել` արդյոք իրենց մոտ եղած անալիզների արդյունքները համապատասխանո՞ւմ են Անդրիասի կողմից վստահված «անձի», չէ´, խառնեցինք` լաբորատորիայի արդյունքներին: Մեզ ասացին, որ իրենք որևէ անալիզ չեն ստացել, ստացել են նույն այդ լաբորատորիայի արդյունքները` փաստաթղթի տեսքով:
-Վստահո՞ւմ եք,- հարցրինք:
-Այո,- ասացին:- Մենք ենք Անդրիասին ասել, որ կարող է իր վստահությունը վայելող լաբորատորիայիում հանձնել անալիզները:
Եվ այնուհանդերձ, որոշակի մշուշ այս ամենում կա, էկզոտիկա` նույնպես. ինչո՞ւ զուգահեռ ձևով չստուգել այդ անալիզները: Մե´կ: Եվ հետո, ինչո՞ւ է մեկ էլ ու Անդրիասն այսօր հիշել, որ ինքը լողացել է, երբ լողացել էր մի շաբաթ առաջ, և որ այդ լողանալը Աշոտյանը համարել էր «ռեալիթի շոու»: Համ էլ ասել էր` թող Աշոտյանը ներողություն խնդրի ինձնից, ես էլ գնամ հիվանդանոց` ստուգման:
Մեզ` վերջին շրջանում Պարույր Հայրիկյան տեսած, պարույրացված միջին վիճակագրական հայերիս համար դժվար է հասկանալ, թե ի՞նչ կապ ունի Աշոտյանը Անդրիասի տալիք անալիզների և բուժզննման հետ, բայց որ Աշոտյանն էլ իր հերթին, ըստ ամենայնի, ներողություն չի խնդրի, նույնպես հասկանալի է:
Բայց և այնպես, ինչո՞ւ չի ցանկանում Անդրիասը հետազոտվել:
Չի՞ մտածում, որ լիքը չար-թունավոր լրագրողներ կան, ի՜նչ ասես մտքներով կանցնի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ