Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կասպարովն արտագաղթո՞ւմ է

Կասպարովն արտագաղթո՞ւմ է
08.04.2013 | 13:01

Համաձայն «Ինտերֆաքսի» հաղորդագրության, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսական «Համերաշխություն» ընդդիմադիր շարժման կոորդինացիոն խորհրդի անդամ Գարրի Կասպարովը լքել է շարժման ղեկավար շարքերը` այդ մասին նախօրեին տեղյակ պահելով շարժման ղեկավարներին: «Համերաշխության» քաղխորհրդի անդամ Ալեքսանդր Ռիլկինը տեղեկացրել է, որ տեղյակ չէ, թե ինչով է պայմանավորված Կասպարովի նման որոշումը, սակայն ենթադրել է, որ այն պայմանավորված է գրոսմայստերի ակտիվ հասարակական գործնեությամբ, հաճախակի ուղեւորություններով: Շարժման քաղխորհրդի մեկ այլ անդամ` Իլյա Յաշինը Twitter-ի իր միկրոբլոգում կարծիք է հայտնել, թե Կասպարովը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ