Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Քառասունյոթ տարի անց

Քառասունյոթ տարի անց
07.06.2013 | 12:21

Համաշխարհային ֆուտբոլի ընկերական խաղերի շարքից առանձնացնենք հունիսի վեցին կայացած ՈՒրուգվայ-Ֆրանսիա և Դանիա-Վրաստան հանդիպումները: Առաջին հանդիպման ելքը որոշել է երկրորդ խաղակեսին դաշտ դուրս ելած, «Արսենալ» ֆուտբոլային ակումբում հանդես եկող Լուիս Սուարեսի խփած միակ գոլը: Ի դեպ, շնորհիվ այս գոլի, 47 տարվա ընդմիջումից հետո ուրուգվայցիներն առաջին անգամ կարողացան հաղթել ֆրանսիացիներին: Ինչ վերաբերում է երկրորդ խաղին, դանիացիները կարողացել են դառնալ կամային հաղթանակի հեղինակ` հանդիպումը շահելով 2:1 հաշվով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ