Այսօր համաշխարհային ակումբային ֆուտբոլի թերևս ամենախոշոր իրադարձությունն է: Էլ կլասիկոյի շրջանակներում «Բարսելոնը» սեփական հարկի տակ ընդունում է Մադրիդի «Ռեալին»: Հարկավ խաղն իր հնարավոր մանրամասների մեջ կփորձենք ներկայացնել թերթի հաջորդ համարում, մինչ այդ միայն ասենք, որ շատ հնարավոր է այսօր Մեսին փորձի գերազանցել նշանավոր Ալֆրեդո դի Ստեֆանոյին պատկանող ռեկորդը: Երկուսն էլ էլ կլասիկոյում դարձել են տասնութ գոլի հեղինակ: Ի դեպ` առանձնանալու հնարավորություն ունի եւ Քրիշտիանու Ռոնալդուն, ով արտագնա վերջին վեց դերբիում դաշտից առանց գոլ խփելու չի հեռացել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ