Վրոցլավում (Լեհաստան) այսօր ավարտվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի հերթական առաջնությունը: 105 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացրած Դավիթ Բեջանյանն երկամարտում ցույց է տվել 405 (180+225) կիլոգրամ արդյունք ու արժանացել աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը: Դավիթը եւս մեկ արծաթե մեդալ է շահել պոկում վարժությունում: Առաջինն այստեղ ուզբեկ Ռուսլան Նուրուդինովն էր երկամարտի 425 (190+235) կգ արդյունքով: Ցավոք Բեջանյան-Նուրուդինով միկրոմրցամարտում բացասական դեր խաղաց հայազգի մարզիկի բավականին թույլ մասնակցությունը պոկում վարժությունում, ինչն էլ կանխորոշեց պայքարի ելքը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ