ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ի՞նչ է սպասվում աշխարհի խոշոր երկրներին 2014 թվականին

Ի՞նչ է սպասվում աշխարհի խոշոր երկրներին 2014 թվականին
07.01.2014 | 14:28

«2014-ը կլինի ավելի խաղաղ, քան նախորդը»,- կանխատեսում է ուկրաինացի հայտնի աստղագուշակ Վլադ Ռոսը: Վերջինիս խոսքով, 2013-ն աշխարհի համար դարձավ ամենասթրեսայինն ու լարվածը: Մի շարք երկրներ կանգնեցին ներքին անկայունության, սպառնալիքի և արյունալի հեղափոխության ու հեղաշրջման առջև: Սակայն, ըստ Ռոսի, այս տարի իրավիճակը կկարգավորվի: «2014 թվականին չեն լինի հեղափոխություններ և հեղաշրջումներ: Ընդհանուր առմամբ, այս տարի կիշխի խաղաղությունը, բայց կլինեն ահաբեկչություններ, անսպասելի պայթյուններ»,- ասել է աստղագետը:


Ի՞նչ է սպասվում Ռուսաստանին


Վլադ Ռոսի կանխատեսմամբ, Ռուսաստանը կշարունակի գտնել համագործակցության եզրեր այն հարցերի վերաբերյալ, որոնք արդիական էին 2013-ին: «Յուպիտերի մուտքն Առյուծ կենդանակերպի կողքին հնարավորություն կտա ունենալ հաջող տարի գործընկերային, ինչպես նաև այլ երկրների հետ հարաբերություններում։ Քանի որ Ռուսաստանը գտնվում է Ջրհոսի համաստեղության ներքո, հետևաբար, 2014-ը Ռուսաստանի համար կլինի ամենադրականներից մեկը»,- ասել է Ռոսը:
Միևնույն ժամանակ աստղագետը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի տնտեսության իրավիճակի բարելավմանն ուղղված իր քաղաքականությունը: Նրա կարծիքով, ֆինանսական կայունություն կարձանագրվի բազմաթիվ երկրներում:
«Կլինեն տնտեսական այնպիսի դժվարություններ, որ նույնիսկ շատերին կթվա, թե այն 2008 թվականի ճգնաժամի կրկնությունն է: Պետք է նշել, որ այդ ճգնաժամն այլևս չի կրկնվի, քանի որ բաժանվում են ՈՒրանն ու Պլուտոնը: Դրանք այն մոլորակներն են, որոնք միմյանց հետ դժվար են համատեղվում: Նրանք անգամ կարող էին հանգեցնել համաշխարհային պատերազմի: Ես միշտ վախեցել եմ, որ 2013 թվականին կարող է բռնկվել համաշխարհային կոնֆլիկտ Սիրիայի կամ Եգիպտոսի շուրջ: Հեղափոխությունները ծնվում են հենց օձի տարում»,- ավելացրել է աստղագետը` ընդգծելով, որ 2014-ի ամռանը սպասվում է համաշխարհային տնտեսական իրավիճակի բարելավում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ