ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ԱՄՆ-ում վաղվանից սառնամանիքները կնահանջեն

ԱՄՆ-ում վաղվանից սառնամանիքները կնահանջեն
10.01.2014 | 14:00

ԱՄՆ-ի տարածքում այս շաբաթվա ընթացքում անբնական սառնամանիքի և ձյան հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: Մարդկանց մեծ մասը մահացել է ցրտահարվելուց, ոմանք էլ ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարների զոհ են դարձել: Մահացածները, մասնավորապես, Միչիգան, Ինդիանա, Իլինոյս, Վիսկոնսին և Միսսուրի նահանգներից են: Ըստ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների, իշխող սառը ճակատն զգալ -50-ի։ Այժմ ջերմաստիճանը պահպանվում է մինուս 20 սանդղակի վրա: Շաբաթ օրը Նյու Յորքում օդերևութաբաններն արդեն խոստանում են +12 աստիճան: Օդերևութաբանական բյուրոն նշել է, որ Միացյալ Նահանգներում այսպիսի ցրտեր վերջին 20 տարիների ընթացքում չեն եղել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ