Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նավթի գները, Ղարաբաղը և Ադրբեջանը

Նավթի գները, Ղարաբաղը և Ադրբեջանը
27.01.2016 | 16:10

The Financial Times-ն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարությանը, բնակչությանն ու Լեռնային Ղարաբաղի հարցին՝ նավթի գների անկման համատեքստում:
«Նավթի բումի վերջանալու հետ Ադրբեջանի նախագահը հայտնվել է անհայտի տիրույթում» անդրադարձում թերթը գրում է, որ եթե աշխարհում որևէ ղեկավար վեր է բարձրացել նավթի բումի ալիքին, դա Իլհամ Ալիևն է եղել: 2003-ին նա իշխանության եկավ, երբ նավթի գները նոր-նոր սկսել էին բարձրանալ: Հաջորդ տասնամյակում նավթի գները թույլ տվեցին Բաքուն վերածել կասպյան Դուբայի, որոշակի բարեկեցություն ապահովել և երևալ միջազգային թատերաբեմում: Սակայն այժմ Ադրբեջանի նավթային բումը երերացող դադարի մեջ է, և մի քանի ամիս ժխտելուց հետո, թե նավթի գնի անկումը կազդի իրենց վրա, իշխանությունները մեկ երրորդով «խորտակեցին» մանաթը: Այժմ այս փոփոխությունը մեծագույն մարտահրավերն է, որ երբևէ ունեցել է Ալիևը՝ ոչ միայն ժողովրդի բողոքի ցույցերը, որը Ադրբեջանի պես ավտոկրատ երկրում հազվադեպ է հանդուրժվում, այլև էլիտայի դժգոհությունը: Իշխանությունն Ադրբեջանում երերացել է: Մինչ այժմ Ալիևի դերը էլիտային հավասարակշռության վիճակում պահելն էր: Իսկ այժմ նվազող նավթաֆինանսական ռեսուրսների պայմաններում ցնցումների մեջ է նաև ադրբեջանական էլիտան, օլիգարխները՝ անհանգստացած: Փորձագետներից Թոմաս դե Վաալը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանում պատրաստ չեն նրան, ինչ հաջորդելու է այս իրավիճակին: Իսկ խաղադրույքները բարձր են: Ադրբեջանի ներսում ցանկացած ապակայունացում կարող է սպառնալ Եվրոպայի էներգամատակարարման հիմնական աղբյուրներին և անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում չմարող հակամարտության վրա:

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ