Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«С корабля на бал»

«С корабля на бал»
07.06.2016 | 01:10

Կարելի էր ըստ արժանվույն գնահատել Սամվել Բաբայանի էքսցենտրիկությունը: Այն է` ոչ միայն ուզել, այլև ինքնամատուցվել, որպես ԼՂ պաշտպանության նախարար` ոտը դեռ ղարաբաղյան հողի վրա չդրած, իրենց տուն չմտած, ղարաբաղցոց հալ ու հարցմունք չարած, դիրքերից չտեղեկացված: Ընդ որում, կարելի էր հիանալ նրա դրսևորած այդ սյուրինքնատիպությամբ, եթե հարցը չվերաբերեր Ղարաբաղին, և ամեն ինչ այնքան նուրբ ու վտանգավոր չլիներ` ապրիլյան քառօրյայից հետո:


Նախ կարևորենք` «Կամանդույուշչին», ինչպես Քոչարյանը, Օսկանյանը, դրանից առաջ էլ` Գագիկ Ծառուկյանը, խելացի խորհրդականներ, «հաշվողներ» չունի. նրա կողքին եղողները ևս «մինչև մեկը հաշվել» չկարողացան:


Հասկանալի է, «հաշվիչ»-տղերքը շտապում են. «դիմացը» ղարաբաղյան բանակցություններն ու Սարգսյան-Ալիև հանդիպումն են, ու որքան հնարավոր է, կամ, եթե շատ անկեղծ, որքան Ռուսաստանին պետք է` Հայաստանը թույլ պետք է լինի այդ բանակցային սեղանի շուրջ, որպեսզի, մեկ էլ ու, հետաքննող սարքերը չտեղակայվեն շփման գծում, իսկ Կասպրշիկը «չընդարձակվի»: Այլապես Ռուսաստանը կկորցնի իր «կարգավորիչ» դերը ղարաբաղյան խնդրում. այս մասին շատ ենք ասել:


Բայց դեռ` «Կամանդույուշչիից»: Պետք է միանշանակորեն արձանագրել՝ ո՛չ ինքը, ո՛չ իր կողքինները բացարձակապես քաղաքականությունից չեն հասկանում, որովհետև միայն քաղաքականությունից մղոններով հեռու մեկն այդպես կհողանցեր «Կամանդույուշչիի» էներգետիկան` հենց առաջին «ֆազով». միայն անհույս դիլետանտը կելներ, կգնար Ղարաբաղ, թե՝ եկել եմ նախարար դառնամ: Պաշտպանությա՛ն: Ընդ որում, այն, որ Սամվել Բաբայանը մնացել է իննսունականների մտայնության-մտահորիզոնի ծալքերում, ակնհայտ է ոչ միայն նրա ամբիցիաների, նեյրոլինգվիստիկայի, պահվածքի դրսևորումներում, բայց մի՞թե նրա կողքին չկար գեթ մեկը, որ բացատրեր գեներալին՝ պարո՛ն, նույն գետը երկու անգամ չեն մտնում, ավելին, պատմության և կյանքի անիվը, գրողը տանի, հետ չի՜ պտտվում: Եթե անգամ դա պետք է Սամվել Բաբայանին: ՈՒ էլի` մի քանիսին:


Սամվել Բաբայանը պետք է իր տառապանքից փորձ ձեռք բերած լիներ, քանզի նրա բոլոր փորձերը` քաղաքականապես հիմնավորվել Ղարաբաղում, Հայաստանում` կուսակցության «տեսքով», դրանից առաջ` հոկտեմբերի 27-ի «տեսքով», երբ լուրեր կային, որ Սամվելը տանկերը Ղարաբաղից դեպ Երևան է ուզում քշել (Նաիրի Հունանյանն իր ցուցմունքում ասում է, որ ինքն սպասում էր Սամվել Բաբայանին, պայմանավորվածությունն այդպիսին էր):
Մի՞թե հնարավոր չէր դասեր քաղել անցյալից ու հասկանալ.


-Պարոն «Կամանդույուշչի», երբ ասում եք, որ Ղարաբաղը իրենց հոր բողչեն չի (երևի բախչեն նկատի ունեք), թույլ տվեք համաձայնել, որ, այո՛, իրենց հոր բախչեն չի, բայց և` Ձեր հոր բախչեն էլ չի, պարոն գեներալ:

-Պարոն գեներալ, Ղարաբաղը փխրուն, ամեն րոպե պատերազմի մեջ հայտնվելու վտանգի տակ գտնվող երկիր է, որը անչափ դժվար, Ձեր, մեր, Վազգենի, մնացած հերոս տղերքի արյամբ կայացած` սահմանադրություն, պետական ինստիտուտներ ունեցող, թեկուզ չճանաչված, սակայն դեմոկրատական բարձր նորմերով հանրապետություն է:
Ընդ որում` սիրելու ու հարգանքի արժանի: Փողոցից այնտեղ պաշտոնների չեն գնում: Եթե անգամ դա ցանկանում է «մեծն» Հայկ Խանումյանը: Կամ` իր հետևում կանգնած այլք: Ընդ որում, Հայկ Խանումյանը «գործիքակազմ» է, որը կիրառվում է խիստ անգրագետ:
Հա, քանի չեմ մոռացել, Ժիրայր Սէֆիլյանը, ով, ի դեպ, զանգել էր նույն Նաիրի Հունանյանին` հոկտեմբերի 27-ին, նույնպես ցանկանում էր գնալ Ղարաբաղ, բայց ավելի մեծ առաքելությամբ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Սա` ի միջի այլոց:
Մի խոսքով, պարոն գեներալ, նման հարցերը նման ձևով չեն լուծվում: Բան ունեիք ասելո՞ւ Բակո Սահակյանին, առանձին դիմեիք, հանդիպեիք, շարադրվեիք, փորձեիք քաղաքակիրթ ձևով հասկացվել:


Թե չէ, պատերազմող երկրում փողոցում հարցեր լուծելը… Կարծում եմ, հասկացաք` ինչ է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ