BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Մուրազն» անկատար չմնաց

«Մուրազն» անկատար չմնաց
30.03.2018 | 09:26

Մամուլն արդեն գրել է, որ Հայաստանն իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում: Այդ պաշտոնում կնշանակվի նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Վերջինս հայտնի է որպես դեսպան-բիզնեսմեն: Ռուսաստանում դեսպան աշխատած տարիների մասին ուշագրավ պատմություններ կան, բայց նրա հետ կապված վերջին դրվագն է բավականին հետաքրքիր:


Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր փորձում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել, և ինչպես էր Ադրբեջանը մեծ PR սկսել այդ գործը գլուխ բերելու համար: Ահա այդ օրերին, երբ Հայաստանում էլ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ հակաարշավ էին կազմակերպել, պարզվում է` բոլորը չէ, որ պետության շահն էին գերադասում:
Հենց այդ ժամանակ, մեր տեղեկություններով, Իսրայելում դեսպան նշանակվող Արմեն Սմբատյանը գնում է արտաքին գործերի գերատեսչություն և համապատասխան պաշտոնյաներին ասում, որ չխոչընդոտեն Բյուլբյուլօղլու թեկնածության առաջադրմանը, քանի որ (ուշադրություն), երբ ադրբեջանցին դառնա ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավար, ինքն էլ կարող է լինել Հայաստանի ներկայացուցիչն այնտեղ: Հետագա զարգացումներից պարզ դարձավ, որ Արմեն Սմբատյանի «մուրազն» անկատար մնաց, սակայն, երևում է, կարճ ժամանակով: Հիմա նրան ոչ պակաս «եկամտաբեր» երկիր են վստահում, որտեղ Հայաստանը ազգային մեծ ժառանգություն ունի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ