ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մի քիչ էլ լուրջ մարդկանց տեղ տվեք

Մի քիչ էլ լուրջ մարդկանց տեղ տվեք
14.12.2018 | 01:13

Իշխանական ուժում միշտ էլ պաշտոնի կռիվն անպակաս է, իսկ երբ դրան էլ գումարվում են երիտասարդական ամբիցիաները, ինչպես ասում են, գլուխդ առ ու փախիր: Հիմա Նիկոլ Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը. բոլորն էլ ուզում են «չալաղաջ տեղերից» բաժին ունենալ:


Մեր տեղեկություններով, ի զարմանս թիմակիցների, Փաշինյանը որոշել է չսահմանափակվել միայն յուրայիններով, բայց այստեղ էլ ծանր վիճակում է, որովհետև տարբեր խողովակներով նրան հուշում են այս կամ այն մարդու «հրաշալի կադր» լինելու մասին, իշխանությունում եղած պաշտոնյաներին են «մեջ գցում»` վերջիններիս «հմայքներն» ի ցույց դնելով: Առայժմ վարչապետի պաշտոնակատարը ոչ մեկին հավանություն չի տվել, սակայն չի էլ մերժել, ասել է` սպասեք:


Ի դեպ, արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական աշխատանքի համար առաջարկ է եղել ներգրավելու հայտնի, փորձառու դիվանագետների, սակայն Փաշինյանը չի երաշխավորել նրանց: Հետաքրքիր է` ապագա վարչապետը կընտրի երիտասարդ, անփորձ կադրերի՞, թե՞ իշխանության մաս կկազմեն նաև կայացած ու լուրջ մասնագետները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ