ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Միայն թե գները չբարձրանան

Միայն թե գները չբարձրանան
17.12.2018 | 22:41

Մինչ մարդիկ զբաղված են Նոր տարվա գնումներով և օր, անգամ ամիս առաջ փորձում են անհրաժեշտը ձեռք բերել, որպեսզի էժան լինի, այս ընթացքում քննարկվում է հարկային նոր օրենսգրքի նախագիծը, որը, ըստ ամենայնի, նորընտիր խորհրդարանին ներկայացվող առաջնային օրինագծերից մեկը կլինի։

Կթանկանա՞ 2019-ին կյանքը, թե ոչ, շատ ավելի պարզ կլինի, երբ օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում։ Իսկ մինչ այդ նկատենք, որ նախագծով նախատեսված է ակցիզային հարկի բարձրացում ոչ միայն գարեջրի և ծխախոտի, այլև բարձր շաքարայնութուն պարունակող ըմպելիքների վրա։


«Տեղական արտադրողների հետ այդ ուղղությամբ քննարկումները դեռևս շարունակվում են, և նրանց ցանկացած առաջարկ ի գիտություն է ընդունվում։ Այնպես որ ամեն բան կապված է այդ քննարկումների արդյունքից։ Գարեջրի և սիգարետի մասով գները գուցե մի փոքր բարձրանան, բնչ վերաբերում է, որ ԱՀ-ի բարձրացմամբ հյութերի գինը կարող է բարձրանալ, ապա այդ մտավախությունը չեմ կիսում։ Կարծում եմ` առանձնապես գնի բարձրացում չի լինի, քանի որ հարկային բեռը մեծ չէ։ Առաջարկվում է ակցիզային հարկը սահմանել 10 %-ի չափով, բայց ոչ պակաս 30 դրամ 1 լիտրի համար։ Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է իրավիճակից, մրցակցությունից։ Հնարավոր է, որ արտադրողն այդ ամբողջ ծախսը վերցնի իր վրա, որպեսզի գնի բարձրացում տեղի չունենա։ Մի խոսքով, վաճառքի գինը կանխատեսելը գործնականում հնարավոր չէ»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արման Պողոսյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ