«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Աղքատի «ուղեղով» ինչ տնտեսական ակտիվիստ

Աղքատի «ուղեղով» ինչ տնտեսական ակտիվիստ
12.02.2019 | 15:30

Կառավարության ծրագիրն այսօր քննարկման դրվեց ԱԺ֊ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի քան երկու ժամ ելույթ ունեցավ, հետո անցան հարցուպատասխանի։ Փաշինյանը ելույթում նախ խոսեց ինչպես եղավ հեղափոխությունը, գրեթե ողջ ժամանակը «սպանեց» արդեն եղած փաստը վերստին արժևորելու, գերագնահատելու վրա։ Հետո էլ , թե քաղաքական հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխության ժամանակն է, բոլորը պետք է փոխեն իրենց տնտեսական վարքագիծը, դառնան տնտեսական ակտիվիստ։ Հետո էլ հարցերին պատասխանելիս հիմնականում մեկ խնդրի վրա կենտրոնացավ, որը պետք է տնտեսության «համադարմանը» լինի։ Տնտեսվարողները պետք է աշխատեն ՀԴՄ տրամադրելով, քաղաքացին մինչև չպահանջի այդ կտրոնը ոչ մի բանի հույս թող չունենա։

Եվ ամենակարևորը. այս կառավարությունը վերջնականապես ձևակերպեց֊ախտորոշեց, թե ինչու մեր երկրում աղքատության մակարդակը բարձր է։ Ըստ Փաշինյանի, աղքատությունը մարդու ուղեղում է։ Որպես իր խոսքերի «արդարացում» մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունից մեկ հատված։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ