Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
19.07.2019 | 01:20

...թե Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. շտաբի ղեկավարները խոստում են տվել, որ 30 հազար ստորագրություն կհավաքեն, ինչի համար «կամանդյույուշչին» փող չի խնայել (այս անգամ արտաքին հովանավորներից են գումարներ վերցվել. սոցցանցերում տեսանյութեր են պտտվում)։ Հավաքվել է ընդամենը 16 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքը ֆիասկո է գրանցել ոչ միայն մանիպուլյացիաների, այլև իրավական ընթացակարգերի առումով, որի վրա յուղ լցրեց հայաստանյան կողմը` ի դեմս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի:

«Իր արկածախնդիր խարակտերի համաձայն` «կամանդույուշչին» օրերս թիմում հայտարարել է` ամեն գնով հասնելու է իր նպատակին, որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել»,- ասաց նրա շտաբին մոտ կանգնած մեր աղբյուրը: Այս միտքը խոր տարակուսանք-կարկամում է առաջացրել թիմակիցների մեջ` մնալ նրա կողքի՞ն, թե՞ ճիշտ ժամանակին կողմնորոշվել` համապատասխան հետևանքներից խուսափելու համար:

Դիտվել է՝ 19026

Մեկնաբանություններ