ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.10.2019 | 00:01

Հո­սեց­րու ներ­սումս
քա­րա­ցած ար­ցունք­նե­րը,
Ան­ջուր ու լուռ,
Մինչև վերջ, անմ­նա­ցորդ...
Թող ո­չինչ-ո­չինչ ներ­սումս չմ­նա։
Նրանց տե­ղը դիր
Քո կեն­դա­նու­թ­յունն ու Քո մեծ Սե­րը…
ՈՒ փոք­րիկ մի թել` դեպ եր­կինք տա­նող.
Ո­րի հետ ա­մեն փոք­րիկ հպու­մից
Աստ­վա­ծա­յին լույս կա­թի ինձ վրա:


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 3442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ