ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Հայկ Մարությանն ինչու՞ չի բարեհաճում ներկայանալ ԱԺ

Հայկ Մարությանն ինչու՞ չի բարեհաճում ներկայանալ ԱԺ
08.06.2020 | 23:14

Խորհրդարանը սկսել է ՀՀ 2019-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որին հրավիրված է եղել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն վերջինս չի եկել։ Փոխարենը եկել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, բայց նա էլ շուտ է հեռացել նիստից։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է․ «Ես չգիտեմ մեզ հիմա լսում են, թե չեն լսում, քանի որ քաղաքապետի հետ շփվելու առիթ պատգամավորները շատ քիչ են ունենում, շատ լավ կլիներ, որ նախ Հայկ Մարությանը ներկա լիներ, և բացի այդ, եթե տեղակալը եկել էր, շատ լավ կլիներ՝ մինչև վերջ սպասեր և լսեր մեր հարցերը, այստեղ մարդիկ կային, որ առավոտից նստած սպասում են»: Ի դեպ, նախորդ տարի՝ 2020-ի բյուջեի քննարկումների ժամանակ, երբ զեկուցողը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր, կրկին խորհրդարան նա չէր եկել:


Այս դրվագը բավական հետաքրքիր է այն համատեքստում, որ դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, երբ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր գալիս խորհրդարան, բոցաշունչ ելույթ էր ունենում։ «Սա ի՞նչ է նշանակում: «Ամենակրուտոյ» պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ «պրիստիժնի» տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը: Ասում են՝ Տարոն Մարգարյանը կարեւոր գործ ունի, այսինքն, մենք այստեղ հավաքվել ենք ոչ կարեւոր գործերո՞վ: Ես հիմա շատ կարեւոր գործեր ունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը եւ Սուրիկ Խաչատրյանը: Երբ նրանք կներկայանան, իմ հեռախոսահամարն ունեք, կզանգեք, ես կներկայանամ այս քննարկմանը»,-ժամանակին հայտարարել էր Փաշինյանը։ Նույն թեմայի շուրջ մեկ այլ առիթով էլ ընդգծել էր․ «Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը միշտ չի գալիս: Մեկ՝ Կարմիր խաչից ա պատվիրակություն եկել, մեկ՝ բանակի քեֆ ունեի Սանկտ Պետերբուրգում, մեկ՝ քեռուս տղեն ա եկել Ռոստովից»:


Հիմա իր իսկ անմնացորդ ջանքերով երևանցիների գլխին կարգած քաղաքապետն ինչու՞ չի բարեհաճում գալ խորհրդարան, ինչու՞ տեղակալին է ուղարկում, վերջինս էլ հավես չունի մինչ նիստի ավարտը մնալ դահլիճում։ Ի՞նչ է փոխվել։ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում էր բանակի քեֆի, իսկ Հայկ Մարությանը Չեխիայում էր ու անշարժ գույքի գների՞ն էր ծանոթանում։ Ինչու՞ ձեր իսկ քաղաքապետին չեք հորդորում հարգել սեփական թիմակիցներին ու ներկայանալ ԱԺ։ Թե՞ նախկիններին չէր կարելի չներկայանալ, իսկ ձեզ ամեն ինչ կարելի է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ