BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տեղի ունեցածը գավառամտության հաղթանակն էր գիտության, կրթության ու ակադեմիական արժանապատվության նկատմամբ

Տեղի ունեցածը գավառամտության հաղթանակն էր գիտության, կրթության ու ակադեմիական արժանապատվության նկատմամբ
05.05.2025 | 10:30

Այն, ինչ երեկ (03.05.2025 թ.-irates.am) տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ոչ թե սխալ է, ոչ թե թյուրիմացություն, այլ բացահայտ խայտառակություն։

«Տավուշ» հայրենակցական միության համագումարի անցկացումը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում, աննախադեպ, խիստ մտահոգիչ և անընդունելի է։

ԵՊՀ գիտական խորհուրդը բարձրագույն գիտակրթական մարմին է, որի նիստերի դահլիճը բացառապես ծառայել է ակադեմիական, գիտական ու կրթական նպատակների համար։ Այդ դահլիճը օգտագործել որևէ տարածաշրջանային կամ համայնքային կառույցի հավաքի համար՝ հատկապես եթե այն բացարձակ կապ չունի համալսարանական օրակարգի հետ, խաթարում է բուհի ակադեմիական միջավայրի լրջությունը։

Հայրենակցական ժողովները կարող են ունենալ իրենց դերն ու նշանակությունը, բայց դրանք պետք է հեռու լինեն համալսարանից, ԵՊՀ-ն հայրենակցական և այլ ազդեցության խմբերի ժողովասրահ չէ։

Այսպիսի երևույթը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել՝ համալսարանը դարձնելով տարբեր շահախնդիր խմբերի հանդիպումների հարթակի (Հայաստանում կա գրանցված ավելի քան հարյուր հայրենակցական միություններ)։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ և ի՞նչ պայմաններով է այդ դահլիճը տրամադրվել, և արդյո՞ք չեն խախտվել բուհի ներքին իրավական ակտերը։

ԵՊՀ ռեկտորի աթոռապահը պետք է հստակ պատասխան տա թե՛ համալսարանականներիս և թե՛ հանրությանը՝ ո՞վ է նախաձեռնել, ո՞վ է թույլատրել և ի՞նչ հիմքով։

Տեղի ունեցածը գավառամտության հաղթանակն էր գիտության, կրթության ու ակադեմիական արժանապատվության նկատմամբ։ ԵՊՀ-ն պետք է հեռու պահել քաղաքական, կուսակցական և հայրենակցական խմբավորումների ազդեցությունից։

Երևանի պետական համալսարանը իր 106-ամյա պատմության մեջ երբևէ չէր հայտնվել նման իրավիճակում:

Յուրի Ղամբարյանի, Հակոբ Մանանդյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Արամ Սիմոնյանի և ԵՊՀ մյուս երախտավոր ռեկտորների աթոռին պատահաբար հայտնվածը թույլ է տվել, որ Մայր բուհն իջեցնեն գավառական ակումբի մակարդակի։ Սա կառավարչական կամ կազմակերպչական սխալ չէ, այլ բարոյական սնանկացման մասին հայտարարություն, որի տակ ստորոգերել է հենց ինքը՝ ԵՊՀ ռեկտորի աթոռապահը, ով փաստացի դարձել է նիկոլական իշխանության բարոյական անկման թուլակամ ուղեկիցը։ Իսկ թուլակամությունը՝ համալսարանական միջավայրում, հանցագործություն է։

Մայր բուհի ռեկտորի աթոռապահին, որի մասին համալսարանականները կես կատակ, կես լուրջ ասում են` «Հովոն եկավ ապացուցելու, որ համալսարանը առանց ռեկտոր էլ կարող է աշխատել», մնում է միայն մի բան անել՝ հրապարակային ներողություն խնդրել համալսարանականներից։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵՊՀ դասախոս

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ