Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «յուղի զարգացման» ծրագրի շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Գեղարքունիքի ԱՄԿ-ին (Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն) հատկացվել է «Բելառուս» մակնիշի մեկ տրակտոր. կից՝ մեկ խոտհնձիչ, սրսկիչ, փոցխ և խոտի մամլիչ:
«Ռոսկոսմոսը» հուշագիր է ստորագրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ Հայաստանի հետ` կապի արբանյակի ստեղծման մասին: Արբանյակը պատվիրված է ռուսական ակադեմիկոս Ռեշետնևի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԲ-ին:
Հուլիսի 9-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջեւ, ներկայումս 271 մլն խմ է:
«Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման և շենքերի սեյսմիկ անվտանգությունը կայունացնելու ուղղությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» (ՍՊԱԾ) հաջողությամբ վերագործարկել և գործողության մեջ է դրել շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության նոր սարք, որը եզակի է տարածաշրջանում»:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյաներով, այս տարվա հունվար-մայիսին արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 150,1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցել է 3,2 տոկոսով»:
Հուլիսի 2-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 306 մլն խմ:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...