ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Գյումրիում բացվեց գերժամանակակից համակարգչային լսարան

Գյումրիում բացվեց գերժամանակակից համակարգչային լսարան
20.05.2014 | 22:18

Գյումրու «Ֆոտոն» վարժարանում այսօր Samsung ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ներդրել է Smart School (խելացի դասասենյակ) ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ կապ` ուսուցչի և աշակերտի միջև: Միջոցառմանը ներկա նախարար Արմեն Աշոտյանը և Samsung Electronics ընկերության ներկայացուցիչները մասնակցել են դասասենյակի բացմանը, ծանոթացել ծրագրի մանրամասներին, զրուցել աշակերտների հետ: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Samsung Electronics ընկերությանը նվիրատվության համար` նշելով. «Սա համաշխարհային լավագույն և ամենաժամանակակից կրթական տեխնոլոգիան է, որն այսօր հասանելի է ընդհանրապես որևէ դպրոցում: Ուրախալի է, որ Հայաստանում առաջին գերժամանակակից համակարգչային լսարանը բացվեց հենց Գյումրիում և հանրապետության լավագույն դպրոցներից մեկում: Մենք կարևորում ենք գերժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացումը և կիրառումը կրթության մեջ: Այն է` անհատական մոտեցումից մինչև ինտերակտիվ, պարապմունքային ձևեր երեխայի մոտ խթանել կրթության հանդեպ ցանկությունը, հետևել յուրաքանչյուրի առաջադիմությանը, վերլուծել թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև միանգամից ստանալ գնահատական: Իհարկե, հաճելի և հետաքրքիր է նման լսարաններում անցկացնել դասը, և ես հույս ունեմ, որ Samsung-ի հետ մեր համատեղ գործունեությունն այս ծրագրով միայն մեկնարկում է: Նշեմ, որ մեր բուհերն անգամ չունեն նմանատիպ լսարաններ. հաջորդ նմանատիպ դասասենյակը կբացվի ԵՊՀ-ում, հետո մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում` գուցե մյուս ուսհաստատություններում ևս: Ասել, որ պետության միջոցով կարելի է գնել նմանատիպ դասասենյակ, դեռ վաղ է, իսկ նվեր ստանալ` մեծ հաճույքով: Համոզված եմ, որ «Ֆոտոնի» սաները, ովքեր տարիներ շարունակ միջազգային և հանրապետական օլիմպիադաներում համարվել են մեդալակիրներ, այս ծրագրի շնորհիվ ավելի մեծ պատիվ կբերեն իրենց դպրոցին և իրենց հաջողությունները կգրանցեն մեր ընդհանուր հաջողությունների գրքում` որպես տեխնիկական կրթության առաջընթացի դրսևորումներից մեկը»,-նշել է նախարարը` կարևորելով սոցիալական պատասխանատվության շրջանակներում Samsung-ի նման աշխարհահռչակ ընկերության` նաև Հայաստանի կրթական համակարգում ներդրումների կատարումը:

Samsung Electronics ընկերության Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Սանգ Պիլ Չանն իր հերթին նշել է, որ մեծ պատիվ է նման ինտերակտիվ և խելացի դասասենյակը նվիրաբերել վարժարանին, որի շնորհիվ խելացի աշակերտները և ուսանողները հնարավորություն ունեն նորագույն տեխնոլոգիաներից օգտվել: «Սա Սամսունգ ընկերության մի փորք նվերն է Հայաստանի կրթական համակարգին, որը համարվում է սիրված ապրանքանիշ Հայաստանում»,-նշել է նա` հավաստիացնելով, որ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը ստորագրել էին համագործակցության եռակողմ հուշագիր՝ աշխարհում արդեն լայն տարածում ունեցող Smart School (խելացի դասասենյակ) ծրագրի ներդրման վերաբերյալ: Samsung-ի նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների միջոցով է դասասենյակը ներկայացնում է նոր կրթական միջավայր, տեխնիկական նոր լուծումներ` նոր պլանշետների, էլեկտրոնային գրատախտակների, այսպես ասած, խելացի դասարանի ներդրմամբ, որն իրականում փոխկապակցված էլեկտրոնային միջավայր է, որը թույլ է տալու կրթությունը դարձնել ավելի ինտերակտիվ, հետաքրքիր, որակյալ, ինչպես նաև արագացնել և դյուրացնել ուսումնական նյութի ընկալումը:

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ