«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՀՀ ուսանողների 73%-ը գոհ է իր ընթացիկ կրթական ծրագրի դասավանդման որակից

ՀՀ ուսանողների 73%-ը գոհ է իր ընթացիկ կրթական ծրագրի դասավանդման որակից
06.03.2015 | 12:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ըստ EUROSTUDENT-2015 համաեվրոպական հետազոտության տվյալների, Հայաստանի ուսանողների 73%-ը գոհ է իր ընթացիկ կրթական ծրագրի դասավանդման որակից (5-րդ ցուցանիշ 26 երկրների շարքում), 69%-ը դրական է գնահատել կրթության կազմակերպման մակարդակը (2-րդ ցուցանիշ 26-ից): Մասնակիցների 76%-ը գոհ է բուհերի ղեկավարության վերաբերմունքից ուսանողության հանդեպ (1-ին ցուցանիշ 26-ից), և կրթական հնարավորությունները բարձր է գնահատել ուսանողների 68%-ը (10-րդ ցուցանիշ 26-ից): Իհարկե, համակարգում դեռ կան բազմաթիվ վերջնականապես չլուծված խնդիրներ, սակայն միջազգային հետազոտության տվյալները վկայում են, որ, հատկապես համեմատության մեջ, Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումները հետզհետե տալիս են իրենց դրական արդյունքը»:



Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ