ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հայաստանում պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն

Հայաստանում պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն
25.12.2019 | 13:10

«Ժողովուրդը» գրում է․ «Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել մասնակցելու 14 հոգի, բայց մասնակցել է 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին, որը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Սակայն այստեղ հետաքրքիր է, որ Վահե Գուլանյանն այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվեց, քանի որ անընդհատ նրան հիշեցնում էին ինչ-որ քրեական գործերում իր մասնակցության մասին: Եվ հիմա ստացվում է՝ փոխարենը նշանակեցին նրա իրավաբանին:

Մրցույթի մասնակից և հաղթող յոթնյակից Կարեն Սարիբեկյանը աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպումից. «Մենք հաղթող թեկնածուների հետ եկել ենք նախարարություն… Առհասարակ, հանդիպում նախարարի հետ չպետք է լիներ, ընթացակարգ չկա: Հերթականությամբ մտնում էինք ներս: Տղերքից դուրս էին գալիս, ասում էին, որ հարցնում են, թե ով է քո երաշխավորը, հովանավորը: Մտածեցի` կատակում են: Բայց երբ ես ներս մտա, ինձ էլ հարցրին` երեք հոգու անուն նշեք, թե ով կերաշխավորի, կհովանավորի.. Ո՞նց: Հայաստանում պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն: Իմ երաշխավորը վարչապետն է…»: Մասնակիցները պնդում են, որ խորհրդի կայացրած որոշումը պետք է չեղարկվի»:

Դիտվել է՝ 5048

Մեկնաբանություններ