Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Թող մի քանի միլիոն մարդով էլ մոլորակը թեթևանա

Թող մի քանի միլիոն մարդով էլ մոլորակը թեթևանա
14.04.2022 | 07:29

Ռազմարդյունաբերական կոմպլեքսների ֆիրմաները կողքից և, բնականաբար անմիջական, նայում են աշխարհի բոլոր հակամարտություններին, հիանում, հրճվում, ձեռքերը շփում, փողերը, եկամուտները հաշվում, նոր մահաբեր և հզոր զինատեսակներ արտադրում:

Իսկ դրա համար մեծ գումարներով պարգևատրում-կաշառում են պետությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին, դրդում նոր հակամարտություններ հրահրել, պատերազմի նոր օջախներ ստեղծել: Ի՞նչ կա որ, թող մի քանի միլիոն մարդով էլ մոլորակը թեթևանա, կորոնավիրուսից, լաբորատորիաներում ստեղծված մյուս վիրուսներից որ մահանում են, թող պատերազմներն էլ իրենց գործն անեն: Թող դեղագործական ֆիրմաներն էլ հարստանան ու հարստացնեն բայդեն-մայդեններին, ջոնսոն-մոնսոններին, մյուսներին: Իսկ զելենսկիներին, զելենսկիանմաններին էլ կօգտագործեն ու կշպրտեն «աղբանոց»՝ թուլափայ տալով: Նրանք բոլորը, մեծ հաշվով, գոհ ու բավարարված են զգում նման ընդհարումներից և թքած ունեն ամեն ինչի վրա, սակայն ներկայացնում են, թե իբր այդ ամենն անում են վեհ ու համամարդկային նպատակներով:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 27274

Մեկնաբանություններ