Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

ԽՍՀՄ տարածքային պահանջներն ընդդեմ Թուրքիայի

ԽՍՀՄ տարածքային պահանջներն ընդդեմ Թուրքիայի
10.05.2025 | 10:41

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին Իոսիֆ Ստալինի կառավարությունը տարածքային պահանջներ է ներկայացրել՝ համատեղ վերահսկողության ռեժիմ սահմանելու և Սևծովյան նեղուցներում խորհրդային ռազմածովային բազա տեղադրելու պահանջի մասին։

ԽՍՀՄ-ն ակնկալում էր Անդրկովկասի այն տարածքները, որոնք 1878 թվականից պատկանում էին Ռուսական կայսրությանը, և 1921 թվականի ռուս-թուրքական «Ընկերության և եղբայրության մասին» պայմանագրով փոխանցվել էին Թուրքիային, վերադարձնել Ռուսաստանին և դրանք բաժանել Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջև:

1945 թվականի մարտի 19-ին ԽՍՀՄ-ը չեղյալ է հայտարարել 1925 թվականի դեկտեմբերի 25-ի ռուս-թուրքական պայմանագիրը, որից հետո սկսվել են ոչ պաշտոնական խորհրդակցություններ ու բանակցություններ նոր պայմանագրի կնքման շուրջ։

Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ս. Սարպերն անձամբ հանդիպել է Վ. Մ. Մոլոտովի հետ։

Հունիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը հայտարարել է նոր պայմանագիր կնքելու այնպիսի պայմաններ, ինչպիսիք են Սևծովյան նեղուցներում ռուս-թուրքական համատեղ վերահսկողության ռեժիմը (խորհրդային ռազմածովային կայանի տեղակայմամբ) և 1921 թվականի «Մոսկվայի պայմանագրի» շտկումը, որը Մոլոտովն անարդար էր համարել տարածքային բաժանման հարցում «վիրավորված» ԽՍՀՄ-ին։

ԽՍՀՄ-ի և Թուրքիայի նոր սահմանը, խորհրդային Ռուսաստանի տեսանկյունից, ենթադրաբար պիտի համապատասխաներ Ռուսական և Օսմանյան կայսրությունների 1878 թվականի սահմանին, իսկ ԽՍՀՄ-ի տեսանկյունից «ապօրինի գրավված» տարածքները ներառում էին նախկին Կարսի շրջանը, Բաթումի հարավային շրջանը, ինչպես նաև նախկին Երևանի նահանգի Սուրմալուի շրջանը։

Հուլիսի 7-ին Ստալինին և Մոլոտովին ուղղված նամակում Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Գ .Ա. Հարությունովը հիշատակել է նախկին Կարսի մարզի վերաբերյալ և նախկին Երևանի նահանգի Սուրմալու գավառի վերաբերյալ ունեցած Հայաստանի տարածքային պահանջները։

Նմանատիպ կոչով Ստալինին է դիմել նորընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ VI- ը։

Ըստ ՀԽՍՀ ներկայացրած հաշվետվության, հնագույն ժամանակներից դրանք եղել են հայկական հողեր, բայց «հետո դրանք ընկել են թուրքական լծի տակ»։

Գրառման մեջ ընդգծված է, որ խոսքը հայկական հողերի մասին է, որոնք Թուրքիան, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, բռնակցել է։

Ըստ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի, Թուրքիայի կողմից «զավթված» հողերի ընդհանուր տարածքը կազմում է 26 000 քառակուսի կմ։ Դրանցից՝ 20 500 կմ² կամ ՀԽՍՀ այդ ժամանակվա տարածքի 80% -ը, Խորհրդային Միության ղեկավարությունը խոստանում էր վերադարձնել Հայաստանին։

1945 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ պահանջները Թուրքիային, որոնք նախկինում բարձրաձայնվում էին միայն փակ բանակցությունների ժամանակ, անուղակիորեն բարձրաձայնվել են խորհրդային մամուլում:

Զուգահեռաբար սկսվել էին ռազմական նախապատրաստությունները Թուրքիայի սահմանների երկայնքով։

Եվ միայն արևմտյան երկրների, հատկապես Մեծ Բրիտանիայի ջանքերով, հայկական տարածքների վերադարձը ձախողվեց, որովհետև կար ԱՄՆ կողմից միջուկային հարվածի սպառնալիք Խորհրդային միությանը:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ