Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բանակցություններ փակ ռեժիմով

Բանակցություններ փակ ռեժիմով
17.02.2025 | 19:42

Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունները բնականաբար ընթանալու են փակ ռեժիմով։ Հայտնի է, որ բանակցային գործընթացի անվտանգության երաշխիքները տրամադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ով առանցքային դեր է խաղացել սպասվող հանդիպման կազմակերպման գործում՝ որպես երկու կողմերի համար ընդունելի հարթակ:

Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ապա այն կարող է լրջորեն ազդել համաշխարհային զարգացումների վրա։

Հասկանալի է, որ բանակցությունների հիմնական նպատակը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծումն է, ինչը երկու կողմերին թույլ կտա դուրս գալ ձգձգվող ճգնաժամից։

Եթե խոսք է գնում բարձր մակարդակի հանդիպման հնարավորության մասին, ապա կարելի է ենթադրել, որ առնվազն փոխհամաձայնություն է ձեռք բերվել մի շարք առանցքային կետերի շուրջ, որոնք կդառնան ապագա համաձայնագրի հիմնաքարերը.

Կարծում եմ, որ ձեռքբերված համաձայնության առանցքային հարցերից մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին:

ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու ծրագրերից և դա արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակներով։ Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա կրկին կարելի է ենթադրել, որ Ուկրաինան առաջիկայում պարտավորվելու է պահպանել չեզոք կարգավիճակ՝ դա ամրագրելով Սահմանադրությամբ և այլ պաշտոնական հայտարարություններով։

Այս պահանջին ի պատասխան՝ կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը երաշխավորում է առաջ չգնալ և չխորանալ արդեն զբաղեցրած տարածքներից այն կողմ:

Դատելով կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին կողմերի կոշտ դիրքորոշումներից, ենթադրելի է նաև սպասվող բանակցություններից առաջ ձեռք բերված հաջորդ պայմանը: Այն է՝ եթե կողմերից մեկը խախտում է պայմանավորվածությունը, ապա մյուս կողմը ստանում է գործելու լիակատար ազատություն։

Այսինքն՝ եթե ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ:

Իսկ եթե Ռուսաստանը փորձի առաջ շարժվել արձանագրված սահմաններից այն կողմ, ապա ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լեգիտիմ իրավունք կստանան ուղղակի մասնակցություն ունենալ ՌԴ դեմ պատերազմին:

Այս պայմանը կարծում եմ գոյություն ունի և բավականին կոշտ պայման է, քանի, որ մինչ այս տեղի ունեցող գործընթացներից ակնհայտ էր, որ կողմերից ոչ մեկը չէր հավատում մյուս կողմի երաշխիքներին։

Հարկ է նշել նաև, որ, եթե ԱՄՆ և ՌԴ լիդերների հանդիպումը կականա, ապա քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն պետք է լինի:

Օրինակ՝ հետագա էսկալացիաների թուլացման նպատակով եվրոպական տարբեր տարածաշրջաններում կողմերի ռազմական ներկայության նվազեցումը, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի սառեցում:

Դատելով միջազգային լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է ասել, որ երկու կողմերն էլ ձգտում են հասնել համաձայնության։

ԱՄՆ նախագահի համար այն անկասկած արտաքին քաղաքական ձեռքբերում կլինի, որով նա կարող է ցույց տալ ընտրողներին, որ ինքն է պատերազմի դադարեցման և խաղաղության իրական երաշխավորը:

ՌԴ նախագահի համար՝ կլինի տարածքային ձեռքբերումներն ամրագրելու, հետագա էսկալացիայից խուսափելու և տնտեսության համար կայուն զարգացում ապահովելու իրական հնարավորություն:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ