Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երբ գալիս է գործարքի եկամտաբերության ավարտը

Երբ գալիս է գործարքի եկամտաբերության ավարտը
19.02.2025 | 17:12

Ասել, թե հավաքական Արևմուտքը Ուկրաինայի հետ արեց այն ամենը, ինչ որևէ թշնամի իր ամենավերջին թշնամու հետ չէր արել, նշանակում է ոչինչ չասել: Սա գցոցի չէր, սա նույնիսկ մատաղ անել չէր: Սա մի մեծ բիզնես պրոեկտ էր այն արևմտյան իսթեբլիշմենթի համար, որն այսօր այլևս չկա (Բայդեններ, Բորիս Ջոնսոններ, Շարլ Միշելներ, Բլինքեններ): Չկան և չկա նրանց երաշխիքն ու շահը: Կա միայն ավերակ Ուկրաինան, նրա 4% վարկանիշ ունեցող ծաղրածու առաջնորդը, ուկրաինական պատերազմի քեյսով միլիոններ աշխատած ուկրաինացի կոռումպացված պաշտոնյաները և ուրիշ ոչինչ, բացի դժբախտությունից և արհավիրքից:

Թրամփի հայտարարությունները ավարտական վերջակետ դրեցին այս ամենի վրա: Սա նախ և առաջ ասում եմ ոչ թե այն առումով, որ հակաարևմտական եմ կամ ռուսամետ, իմ մասնագիտությունը դա ինձ թույլ չի տալիս, որովհետև ոչ մեկն եմ, ոչ էլ մյուսը, այլ այն առումով, որ քաղաքականությունը ծաղրածուներին ատելով ատում է և կիրառում նրանց բացառապես ի վնաս սեփական պետության, երբ գալիս է գործարքի եկամտաբերության ավարտը:

P.S. Ցավոք, ուկրաինացիները դեռ երկար չեն ընկալելու, որ այս պատերազմում ամենագթասիրտ կողմը և, ի վերջո, նորից Ուկրաինային տիրություն անող կողմը լինելու է Ռուսաստանը, այլ ոչ թե Ուկրաինան այս ողջ ընթացքում բազմաթիվ մոտիվացիաներով շահագործողներն ու օգտագործողները: Այս ամենից, կարծես, ահռելի դասեր քաղողներ պետք է լինեին նաև Հայաստանում: Ցավոք, չեն քաղի, որովհետև ծաղրածուի դերը միակն է, որն իրենց հանձնարարված է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3531

Մեկնաբանություններ