Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Քաղաքացիները ահազանգում են՝ թշնամին Գորիսում կրկին խախտում է հրադադարի ռեժիմը

Քաղաքացիները ահազանգում են՝ թշնամին Գորիսում կրկին խախտում է հրադադարի ռեժիմը
26.03.2025 | 19:36

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը:

Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում:

Եվրոպական միջազգային դիտորդները նույնպես ոչ մի հայտարարություն չեն տարածում:

Խորհրդարանական ընդիմությունն ազգին համախմբելու,սահմանների պաշտպանական մակարդակը բարձրացնելու փոխարեն զբաղված է խորհրդարանում դատարկաբանությամբ:

Սա է դաժան իրականությունը, որը պլանավորված դավադրություն է իրականում ընդդեմ հայ ազգի և նրա պետականության:

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ