Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Վեհափառին հեռացնելու հանրային ներվն ու դիմադրության պոտենցիալն է ստուգում

Վեհափառին հեռացնելու հանրային ներվն ու դիմադրության պոտենցիալն է ստուգում
20.07.2025 | 15:41

Վերջին համարյա բոլոր մտքերս ու գրառումներս այստեղ ավարտում եմ ՎԵՐՋՆԱԽԱՂ բառով: Դա պատահական չեմ անում, որովհետև տեսնում եմ, որ Վեհարանի գրավման այս օպերացիան, իր ողջ իմաստով ու քաղաքական փիլիսոփայությամբ, վերջնախաղային է, և այլ պատնեշ ու գիծ այլևս չի լինելու:

Վերջնախաղ է, որովհետև կընկնի Վեհարանը, կընկնի Հայաստանը:

Փաշինյանը այսօր երկու գրառումներով նախանշեց Վեհարանի գրավման պլանը: Սա իրեն պետք է հասկանալու համար՝ մեծ ծրագրի ավարտման գործադրման ռեսուրս ունի՞, թե ոչ: Նրան անհրաժեշտ է վերացնել վերջին պաշտպանական գիծը:

Ուշադիր սպասում եմ Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, շարժումների, քաղաքական և քաղաքացիական միավորումների, հոսանքների, նախաձեռնությունների, կարծիքի առաջատարների, զանազան իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և առհասարակ հակաիշխանական և ընդդիմադիր դիրքավորում ունեցողների ոչ թե գնահատականին Փաշինյանի կոնկրետ գործողությանը Վեհարանի դեմ, որի առաջնորդությունը, տեղն ու ձևը հստակ նա արդեն նշել է, այլ կոնկրետ հակաքայլին և հողի վրա դիմադրությանը՝ տեղով, ձևով և առաջնորդություններով:

Հիշեցնեմ՝ Փաշինյանը 2021-ի ընտրությունները հաղթեց ոչ թե ընտրությունների օրը, այլ երբ կարողացավ մտնել Եռաբլուր: Վեհափառին հեռացնելու հանրային ներվն ու դիմադրության պոտենցիալն է ստուգում: Դրա հաջողումը անիմաստ է դարձնելու վերը նշված բոլոր քաղաքական իմաստ, նշանակություն և հատկապես հավակնություններ ունեցող կուսակցությունների, շարժումների, նախաձեռնությունների, անձանց առհասարակ քաղաքական իմաստն ու գոյությունը:

Կա երկու սցենար

1. Վեհափառը մնում է Վեհարանում, և դուք դա վերածում եք Փաշինյանի ֆիասկոի և հեռացման գործընթացի:

2. Փաշինյանի մարտահրավերը չեք ընդունում, և նա դա հասկանալով անում է այն, ինչ պատրաստվում է անել:

Հաջորդիվ նույնը անելու է բոլորի հետ, և այդժամ ոչ ոք չի լինի, որ մյուսի մեջքը պահի: Հարձակումը պետք է ընդունել հայելային, միայն այդ ժամանակ նա կնահանջի: Հակահարձակումն այդ ժամանակ արդեն կդառնա անխուսափելի:

P.S. Ինչպես մտավ Եռաբլուր և հաղթեց ընտրությունները, այնպես կմտնի Վեհարան և կվերացնի այն Հայաստանը, որը դեռ կա, բայց մազից է կախված:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ