ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով
08.11.2025 | 10:48

Հոգևոր վերնախավի դեմ իշխանության սկսած հալածանքից ավելի քան հինգ ամիս անց Նիկոլ Փաշինյանը զարմանքով արձանագրում է, որ հասարակությանը չի հետաքրքրում՝ Կաթողիկոսն աղջիկ ունի՞, թե՞ ոչ։

Նա հարցնում է․

«Ինչո՞ւ այս հարցը չի հնչում Հայաստանում, ինչո՞ւ այն ոչ ոք չի ուղղում որևէ գիտակ մարդու կամ Մայր Աթոռի ներկայացուցչի։ Եթե պարզվեր, որ նա աղջիկ ունի, կամ որևէ մեկը, որ վերցրել է կուսակրոնության ուխտ, հետո զավակ է ունեցել, հնարավո՞ր է, որ նա լինի Կաթողիկոս, թե՞ ոչ»։

Փաշինյանը մշտապես հղում է անում «ժողովրդի կարծիքին»՝ իր կողմից առաջ մղվող «հոգևոր նորոգման» գործընթացը հիմնավորելու համար։

Սակայն այժմ ինքն է ընդունում, որ հասարակությունը անտարբեր է այն մեղադրանքներին, որոնցով իշխանությունը փորձում է արդարացնել եկեղեցու դեմ իր քայլերը։

Բայց այս արձանագրումը որևէ կերպ չի փոխում նրա նպատակը։

Ավելին, նա հայտարարում է․

«Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չէ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր Կաթողիկոս չունի»։

Այս խոսքերը մի շարք կարևոր հարցեր են առաջ բերում․

- Ինչ իրավասությամբ է երկրի ղեկավարը պետական դիրքն օգտագործում մարդկանց անձնական կյանքի շուրջ տեղեկություններ հավաքելու համար

Իշխանության հետաքրքրությունն հոգևորականների անձնական կյանքի նկատմամբ հակասում է ինչպես մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, այնպես էլ աշխարհիկ պետության սկզբունքին։

- Փաշինյանը փաստորեն ընդունում է, որ իր հակաեկեղեցական նախաձեռնությունը հասարակության մեջ արձագանք չի գտնում

Հասարակության «անտարբերության» մասին խոսքը վկայում է, որ հանրությունը չի ընդունում իրեն պարտադրված թեմաները։

Սակայն Փաշինյանը դա դիտում է ոչ թե որպես հանրային դիրքորոշում, այլ որպես խոչընդոտ, որը պետք է «շտկել»։

- «Կաթողիկոս չկա» ձևակերպումը հակասում է Սահմանադրության 17-րդ հոդվածին

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, Կաթողիկոսի կարգավիճակը որոշվում է եկեղեցական կանոններով․ պետության ղեկավարը այս հարցերում չունի բացարձակ որևէ իրավասություն։

Փաշինյանի հայտարարությունները պետական միջամտություն են Եկեղեցու ներքին կյանքին:

- «Անտարբերության» շեշտադրումը հուշում է, որ իշխանությունն ընտրել է ճնշման ուղին

Եթե հասարակությունը, ըստ վարչապետի, «չի արձագանքում», ապա իշխանությունը դա կարող է մեկնաբանել որպես հնարավորություն՝ գնալու ավելի կոշտ, ուժային քայլերի։

Դա կարող է վերածվել նոր ճնշումների, հոգևորականների նկատմամբ նոր շինծու գործերի հարուցման և եկեղեցու նկատմամբ վերահսկողության փորձերի։

Փաշինյանի հայտարարությունները վկայում են, որ եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ոչ թե հասարակական պահանջ է, այլ իշխանության ձևավորած հակասահմանադրական օրակարգ:

Արդյունքում վտանգվում են․

● եկեղեցու ինքնավարությունը,

● սահմանադրական հաստատությունների կայունությունը,

●պետություն–եկեղեցի հարաբերությունների բնական հավասարակշռությունը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 7035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ