ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ադրբեջանը հող է նախապատրաստում Սյունիքի համար մղվելիք պատերազմի համար

Ադրբեջանը հող է նախապատրաստում Սյունիքի համար մղվելիք պատերազմի համար
07.02.2025 | 10:18

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Վերջին շրջանում դրա շուրջ տարօրինակ զարգացումներ են, որոնց, եթե անկեղծ լինեմ, խորքային չեմ հետեևել, բայց կան անհանգստացնող մի քանի հանգամանքներ, որոնց մասին ցանկանում եմ խոսել։

Ավելի կոնկրետ, երբ տեսնում ես, որ այս կամ այն պրոցեսում ակտիվ ներգրավված են մի շարք հակահայ դեմքեր, քարոզչականներ և այլն, անկախ քեզնից, արդեն սկսում ես այլ հարթության վրա փնտրել աղմուկի պատճառները։

Այդպիսի հակահայ քարոզչականներից մեկը ՀՖՖ շեֆ Մելիքբեկյան Արմենենց epress.am կայքն է, որը կարծես Ադրբեջանական քարոզչական հարթակ լինի։ Այժմ այդ կայքը ակտիվ ներգրավված է ԶՊՄԿ-ի շուրջ զարգացումներում։ Չմոռանանք նաև, որ 2020 թվականից հետո Սյունիք էին տեղափոխվել և այնտեղ բուն էին դրել մի շարք սորոսական աշխուժակներ, որոնցից ոմանք մինչ այդ Արցախում էին, բնապահպանականի անվան տակ քաղաքական և այլաբնույթ ակցիաներ էին իրականացնում. հիմնական շեշտը տնտեսական զարգացմանն ուղղված տարատեսակ ծրագրերի դեմ էր։

Եվ ուրեմն, ո՞րն է անհանգստանալու առիթը։ 2020 թվականի պատերազմից առաջ ՀՀ տնտեսությունը մի քանի ամսով «անջատել» էին՝ քովիդի պատրվակով։ 2020 թվականին Ադրբեջանը պատերազմում էր Արցախը վերցնելու համար։

Վերջին շրջանում Ադրբեջանը է՛լ ավելի ինտենսիվ է դարձրել Սյունիքը գրավելու իր նախապատրաստական աշխատանքները և արդեն չի էլ թաքցնում պլաններն ու ախորժակը:

Բանը հասել է նրան, որ ադրբեջանական պետական հեռուստատեսությամբ արդեն մեղադրում են Ռուսաստանին, թե մի քանի անգամ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, և հնչեցնում են մտքեր, թե 1920 թվականին Ռուսաստանը, օկուպացնելով ադրբեջանական տարածքները, Զանգեզուրը անօրինական կերպով նվիրել է Հայաստանին։

Պնդել, թե դա նոր տենդենց է՝ տեղին չէր լինի, քանի որ Հայաստանը գրավելը նրանց վաղեմի երազանքներից է, որ փորձում են իրագործել իրենց կամակատար Նիկոլի օգնությամբ։ Միջանկյալ նշեմ, որ դեռևս 2010 թվականին Ադրբեջանում գիրք էին հրատարակել՝ «Գյորուսա» (Գորիսը նրանք այդպես են անվանում) անվամբ, որը տեսել էինք 2017 թվականին՝ գրքի միջազգային ցուցահանդեսում, բայց այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել։ Ուղղակի չեն տվել։ Հետաքրքիր էր նաև, որ այս նույն ժամանակաշրջանում Գորիսի հանդեպ առանձնակի հետաքրքրություն էին սկսել ցուցաբերել նաև մի շարք այլ թրքասեր հակահայեր, օրինակ, ԼՏՊ զարմիկը, որը, վերջին տվյալներով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ազգային անվտանգության ներկայացուցիչն էր:

Վերջերս մեծ աղմուկի կիզակետում հայտնված USAID-ին էլ Գորիսի սորոսական կազմակերպություններից մեկի և թրքասիրական ու ադրբեջանասիրական քարոզի դիմաց Մեծ Բրիտանիայից և Եվրամիությունից ֆինանսավորում ստացող «Եվրասիա» համագործակցության ֆոնդի հետ էր ինչ-որ ծրագրեր իրականացնում։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են, բայց գանք սկզբին:

Կարճ ասած, տեղեկատվական և այլ հարթակներում Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ արդեն Սյունիքի համար մղվելիք պատերազմին։ Իրականացնում են թե՛ քարոզչական, թե՛ հետախուզական, թե՛ քայքայիչ, և թե այլ՝ անհրաժեշտ ծրագրեր՝ բոլոր հնարավոր մակարդակներով։

Այստեղ տեղին է նկատել, թե ինչպես վերջերս դաշտ շպրտեցին Մեղրիի թեմայով իբրև թե գաղտնի ինչ-որ նյութեր՝ «Ազատություն» քարոզչականով, որտեղ փորձում էին զարգացնել «Մեղրին նախկիններն են տվել» ապագայի թեզը (որն, ի դեպ, այդքան էլ իրենց ուզածով չաշխատեց):

Եվ հիմա, այս ամենին համընթաց, հանկարծ այսպիսի տարօրինակ ակցիաներ են սկսվում ԶՊՄԿ-ում, որոնք ինտեսնիվ լուսաբանվում են նշածս շրջանակների կողմից։ Կարծես «դեժավյու» է՝ Սյունիքը գրավելու ադրբեջանական հոխորտանքների ֆոնին Սյունիքի և Հայաստանի խոշորագույն տնտեսական և ռազմավարական օբյեկտը փորձում են «անջատել»:

Հ․Գ․Դե, իսկ այս ողջ ընթացքում էլ ՀՀ-ն օկուպացրած թրքական հարճը ելույթներ է ունենում՝ նշելով, որ եթե մենք պատերազմում հաղթեինք՝ կկորցնեինք մեր անկախությունը, դրա համար էլ պետք էր պարտվել: Մի խոսքով՝ իրեն բնորոշ հոգեխեղված զառանցանք՝ միամիտների համար:

Կարճ ասած՝ հերթական ողբերգական բեմադրության պատկեր է հիշեցնում այս ամենը:

Հ.Հ.Գ. Հավելեմ նաև, որ Արցախը ամբողջապես օկուպացնելուց առաջ էլ «բնապահպանական» թեմա մեջտեղ բերեց Ադրբեջանը և ստիպեց որ մի շարք հանքերում աշխատանքները դադարեն կամ էլ իրենց ներգրավեն դրանց վերահսկողության մեջ։

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2994

Մեկնաբանություններ