Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բարձր ԱՆԲԱՎԱՐԱՐ գնահատական

Բարձր ԱՆԲԱՎԱՐԱՐ գնահատական
19.12.2024 | 21:20

«Ճամպրուկ-2024» մրցույթին ես էլ եմ մասնակցել, «շահել» վերոնշյալ միտքը` որպես «շեդևր մրցանակ»:

Միգրացիայի ծառայության պաշտոնական հասցեից նամակ ստացել եմ երեկ: Մրցույթի կազմակերպիչները գրել են, որ «աշխատանքս գնահատում են շատ բարձր», բայց «անբավարար միավորների» պատճառով` մրցանակ չեն տալիս:

Ներկայացրել եմ ավելի քան տասը ռեպորտաժ, որոնք չեն պատրաստվել ՀԱՏՈՒԿ մրցույթի համար: Ռեպորտաժներն արել ենք` առաջնորդվելով լրագրողի թիվ մեկ առաքելությամբ` լսել, վեր հանել խնդիրն ու փորձել օգնել մարդուն: Դրանք պատմություններ են, որոնցում մարդկանց պատմություններին զուգահեռ` ներկայացրել ենք նրանց կրթության իրավունքի, մշակութային ավանդույթների իրացման խախտման, բնօրրանից զրկվելու, կարգավիճակի և այլ հարցեր: Վստահ եմ` նման` հայտեր` նյութերի շարք, եղել են մեկ-երկուսը, բայց, փաստորեն, թեման հետևողական լուսաբանելը (ոչ մրցունթի համար) ԱՆԲԱՎԱՐԱՐ Է:

Համաձայն եմ՝ ռեպորտաժները չեն եղել բազմակողմանի, բայց փնտրել ու գտել ենք այնպիսի անձանց, որ հետագայում լրատվադաշտի համար են դարձել «հերոսներ»: Երբեմն ներկայացրել ենք տեղահանության այնպիսի կադրեր ու լուսանկարներ, որ հետագայում կիրառելի են դարձել մեր մյուս գործընկերների համար ևս: Մեր հիմնական խնդիրն է եղել պատմել մարդկանց տեղահանության պատմությունն ու նրանց ողբերգությունը, ինչը չափել են ստանդարտ միրավորներով եւ գնահատել «անբավարար»:

Սա անհամաձայնություն է մեր կատարած աշխատանքի չափմանը: Որպես կանոն, այո, մրցույթը որոշվում է միավորներով, բայց պատմություն պատմելը, լսել մարդկանց ողբերգությունն ու սրտակեղեք ապրումներվ հետո` հեռռուստատեսային ռեպորտաժ պատրաստելը, հավատացեք՝ շատ ավելի բարդ է՝ քան պետական կառույցներից երկու նախադասությունանոց հերթապահ «մեկնաբանություն» ստանալը:

Տասից ավելի ռեպորտաժների շարքը կարելի էր դիտարկել սահմանված չափանիշներից դուրս՝ որպես ամբողջություն, և հենց այդ միտքն ունենալով էլ ուղարկել էի ռեպորտաժների ցանկը: Շնորհակալություն հայտնելու այլ ձևեր կան, քան` «բարձր անբավարարը»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հ.Գ.1

Ի դեպ, ռեպորտաժներից որևէ մեկում չենք կիրառել «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը. բացառապես` Արցախ և արցախցի:

Հ.Գ.2

Լուսանկարում Արցախի սոխակի` Նաիրուհի Ալավերդյանի մեդալներն են ու անձնական իրերը: Դուստրը «Էպիկենտրոն»-ին պատմում էր մոր` Արցախում թողած շիրիմի կարոտի մասին:

Դիտվել է՝ 12170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ