Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Մայրաքաղաքի քաղաքակրտումը

Մայրաքաղաքի քաղաքակրտումը
01.09.2025 | 11:40

Այո, ևրևանաբնակ հարգարժան տիարք և տիկնայք, մանուկներ ու տարեցներ, ավանդապաշտներ և գերազատականներ, իշխանահլուներ և հրավառ ընդվզողնե՞ր, մտավորականներ ու անմտության ջահակիրներ․․․ քաղմարմինների վերին օթյակներում հանգրվանած պետականակերտիչներ և օրն ի բուն պանդոկներում իշխանության պարարտ մարմինը ճարպազատող հանրային գործիչներ, բժիշկներ ու բուժակներ, հոգեբույժներ և տարասեռ աղանդների թե՛ կեղծ և թե՛ անկեղծ վկաներ և այլք, եկեք գիտակցենք, որ երևանաբնակներիս օրն ի բուն մանկուրտացնում են Արգիշտի-1-ում։

Գեղաշեն սույն կառույցը ունի աշտարակ, աշտարակի վրա ժամացույց, ունի տակավին երիտասարդ քաղաքապետ Ավինյան, զուրկ չէ վերջինիս տարեց խորհրդական Արեյանից։ Վերջինս, տեղյակ չեմ, կամավորապես, թե պարտադրանքով, «բռնակցվել» է Երևանի քաղաքային իշխանությանը անհիշելի ժամանակներից։

Արգիշտի-1-ը վեհ ատյանով է օծված, անվանումը ավագանի։ Որքան կրթաբարո և վեհաշունչ բան կա այս անվանման մեջ։ Սույն ավագանին տարասեռ է, կան ընդդիմադիր ուժեր, իշխանահլուներ և այլք։

Սակայն նրանք, ցնցող համերաշխությամբ և փութաջան եռանդով զօր-գիշեր և տարին բոլոր անտեսում են Երևանը դաժան կտտանքների ենթարկող, բազմահազար բնակչությանը և՛ առողջական, և՛ բաորյահոգեբանական բռնախեղման ենթարկող տարասեռ և հրեշավոր աղմուկը, բոլոր դրսևորումներով։

Այսպես է նաև բնակությանս վայրում, Շիրազի-26-ում։

Բարձրահարկերով շրջապատված զբոսայգում փութաջան եռանդով, երկու-երեք օրը մեկ անգամ ի մի են գալիս տիար Ավինյանին տարեկիցները ու սկսվում է վակխանալիան։

Զբոսայգուն կից է ՀՀ ոստիկանության հենակետը։ Հենակետը կառուցման օրվանից ի վեր մատնված է անտերության։ Այսինքն լքված է։

Բայց չէ որ նման ոստիկանական հենակետեր կան մայրաքաղաքի բոլոր զբոսայգիներում, նրբանցքներում, առհասարակ ամենուր։

Գուցե ոստիկանական անձնակազմի երա՞շտ է:

Միգուցե անհրաժեշտ է հանրահռչակորեն տխրահռչակ «Կարմիր բերետավոր» զորագնդին տեղակայել նշյալ հենակետերում։

Ե՛վ կչեղարկեն վակխանալիան, և՛ կապաշխարհեն։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ․Գ.1․

2024-ի ավագանու վերջին նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ տիար Սամվելը՝ Հարոյան, հանգամանալից ներկայացրեց գերխնդիրը, դիմելով քաղաքապետին, հղում կատարելով արվեստի ոլորտի գործիչ Վրեժ Առաքելյանի նամակին։

(Վրեժ Առաքելյանը տողերիս հեղինակն է։ Հատուկ դիմել եմ Ս․ Հ․ - ին՝ գնահատելով նրա քաղաքացիական և՛ բարձր գիտակցությունը, և՛ գործնականությունը, Երևանը և Հանրապետությանը տարաբնույթ հակաերկրային բռնաճնշումներից ազատագրելու նվիրական ջանքերում)։

Դիմելով քաղաքապետին նա նշեց չդադարող հրավառություններն ու հրագործական ապրանքների անկաշկանդ վաճառքը ամենուր, հատկապես «Նիվա» մակնիշի մեքենաներից ռաբիս բնույթի երաժշտությունը, մարզական մեքենաներից և մոտոցիկլետներից ուղղակի ժայթքող պայթուցիկային աղմուկը։

Նաև հավելեց, որ չնայած ՀՀ ԱԺ-ի ընդունած օրենքին հրագործական ապրանքների վաճառքի և գործածման արգելքի մասին, Արգիշտի 1-ից քիչ հեռու, Խորենացի 12 հասցեում գործում է հրագործական տեսականու մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող վաճառատունը։

Հ․Գ․2

Իսկ ինձ մի բան է մտահոգում, ափեափ խփում․

քաղաքացիական ակտիվը բավականին ուշադիր է մայրաքաղաքի օդի աղտոտման, կանաչ զանգվածների հանդեպ իրականացվող վանդալիզմի, Երևանի ճարտարապետական նկարագրի այլակերպման հարցերում։ Բայց անտեսում է մայրաքաղաքը քաղաքակրտող, երևանաբնակներիս մանկուրտացնող այս դաժան և ահագնացող իրականությունը։

Սպասում եմ արձագանքի։

Դիտվել է՝ 11610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

href="hy瑜戦埞鎰嬫垟鏀㈣矾瑜戦埞鎰嬫垟鏀㈤埡鏇嗗棌鏁囨枩閳烘嚪鍡忔敿鏂滈埡鎹棌鏅佃閳光偓鑱芥枩閳烘倒鍡忔晣鏂滈埡/1337627488" rel="nofollow">Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.10.2025