Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Գործադուլը դադարեցված է

Գործադուլը դադարեցված է
12.07.2012 | 13:54

Երևան-Աբովյան երթուղու վարորդները չէին պաշարել կառավարության շենքը Արթուր Հարությունյանը (Պալաչը) իր խոստացածին հակառակ, այսօր իր ժողովրդի հետ միասին կառավարության շենքի առջև «միտինգ» չէր կազմակերպել։ Հիշեցնենք, որ որոշվել էր, որ գործադուլի ակցիան շարունակելու են հուլիսի 12-13-ը, այն ուղղված է նշված երթուղու բարեգործական տրանսպորտի դեմ։ «Հավատացնում եմ, որ այսօրվանից գործադուլը դադարեցված է»,- կառավարության նիստից հետո լրագերողների հետ հապճեպ զրույցում վստահեցրեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ինչ վերաբերում է Արթուր Հարությունյանի պահանջի արդարացիությանը, ապա նախարարն ասաց, որ երկու կողմերն իրենց ճշմարտությունն են ներկայացնում և այս պահին խնդիրն ուսումնասիրվում է։ Նկատենք, որ ոչ միայն Երևան-Աբովյան երթուղուց օգտվող քաղաքացիների կարծիքով, այլև երևանաբնակները միանշանակ բարեգործություն են համարում անվճար ավտոբուսի առկայությունը, ինչը նրանք նշեցին մեզ հետ մեզ հետ զրույցում, որը կազմակերպեցինք կառավարության նիստից հետո։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ